Կորոնավիրուսից մահվան նոր դեպք Շիրակի մարզում․ ավելացել է անախտանիշ հիվանդների թիվը

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Շիրակի մարզում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 11-րդ դեպքը։ Մահացողը գյումրեցի տղամարդ է, դեպքը տեղի է ունեցել երեկ։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշենք, որ մահվան նախորդ դեպքը գրանցվել էր Երևանում ախտորոշված ու այնտեղ բուժվող քաղաքացու մոտ, մահվան ևս երկու դեպք էլ արձանագրվել էր Գյումրիից Երևան տեղափոխված հիվանդների շրջանում, որոնք եղել էին ծանր վիճակում։ Մյուս դեպքերը գրանցվել են Անի համայնքում ու Գյումրիում։

Մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսի 15-ի ժամը 11։30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 214 բնակիչ։ 32 հիվանդ տեղափոխվել և բուժվում է  մայրաքաղաքում։

Շիրակում ավելացել է տնային ինքնամեկուսացման ցուցում ունեցողների ու անախտանիշ հիվանդների թիվը։ Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1․029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Վերջին օրերին Շիրակի մարզում հիվանդների թվի կտրուկ աճ է նկատվում։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ է ոստիկանների ու բուժաշխատողների շրջանում։ Գյումրիում գործող «Լենտեքս» ու «Սվետտեքս» կարի արտադրամասերի աշխատակիցների շրջանում ևս ավելի վաղ կորոնավիրուսի դեպքեր էին հաստատվել․ յուրաքանչյուր ընկերությունում 20-ից ավելի վարակակիր էր հայտնաբերվել, որոնց թիվն ավելանում է։

Ավելի վաղ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել էր, որ հունիսի առաջին շաբաթում հիվանդների թվի աճ կա, որը մտահոգիչ է։

«Մտահոգիչն այն է, որ այս թվերից 100-ից ավելի հիվանդներ հունիս ամսվա առաջին մեկ շաբաթվա ընթացքում են վարակվել, երկրում ևս ունենք մեծ աճ։ Մեր մարզում էլ աճը կա, ճիշտ է, համեմատաբար երկրի աճի տեմպերին, մեզ մոտ թվերն ավելի փոքր են։ Բայց միանշանակ մտահոգիչ է, մինչև հիմա գրանցված մեր հիվանդների մոտ 25 տոկոսը հիվանդությունը ձեռք է բերել հունիս ամսվա առաջին մեկ շաբաթվա ընթացքում»,- ասել էր Շիրակի մարզպետը։

Նշենք նաև, որ մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3․002 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1․679 նմուշառման հետազոտություն։

Էմմա Չոբանյան