Վեդիի դատարանում բոլորը ինքնամեկուսացված են․ ԲԴԽ նախագահ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երեկ մենք ԲԴԽ արտահերթ նիստ հրավիրեցինք և որոշեցինք՝ ինչպես վարվել այն դեպքերում, երբ վարակվում է դատավորը, Դատական դեպարտամենտի աշխատակիցը․․․․մենք որոշում կայացրինք, որ դատավորը կամ ցանկացած աշխատակից, եթե ստանում է հաղորդագրությունը, որ ինքը պարտավոր է ինքնամեկուսանալ, դա ներկայացնի և այն արդեն իսկ հիմք է, որպեսզի բացակայությունը համարվի հարգելի»,- այս մասին այսօր ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Նա նշեց, որ Վեդիի դատարանը մեկ շաբաթ է՝ համավարակի պատճառով չի գործում․ «Վեդիի դատարանում բոլորը ինքնամեկուսացված են, մեկ շաբաթ է, ինչ Վեդիի մեր դատարանը չի գործում՝ դատավորը, կարգադրիչները, դատական ծառայողները բոլորը կոնտակտավորների հետ են շփվել և աշխատանքի չեն հաճախում։ Բացի այդ, երկու դատավոր կորոնավիրուսով է վարակվել, գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը նրանց համար պետք էր փակել, սակայն օրենքը նման բան չէր նախատեսում, որ կորոնավիրուսով պայմանավորված դատավորի անունը բաշխման ցուցակից հանենք, մարդը հիվանդ պառկած, համակարգը գործ է մակագրում, այսինքն՝ պետք էր սա քննարկել, որպեսզի նման խնդիրների չառնչվենք, և մենք երեկ սրա լուծումը տվեցինք»,- նշեց Վարդազարյանը։

Լիլիթ Շաբոյան