«Դպրոցում աշխատելու է ոչ թե Կոնվենցիան, այլ՝ ուսուցիչը, օրենքը, դասագիրքը, ծրագիրը, և, իհարկե, ծնողը». նախագահ Սարգսյանը Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ աշխատանքային հանդիպում է ունեցել հանրության ներկայացուցիչների հետ

Լուրեր

12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լանզարոտի կոնվենցիային և դրա կիրառմանը վերաբերող հարցերի շուրջ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակը երկխոսությունն է կոնվենցիայի առնչությամբ հասարակության մեջ առկա մտահոգիչ հարցերի շուրջ: Եվս մեկ անգամ նշելով, որ կարևորում է Կոնվենցիայի կատարման նկատմամբ յուրաքանչյուրի ուշադրությունը և դրա նկատմամբ հանրային հսկողությունը, նախագահն ասել է, որ արտահայտվող մտահոգությունները հասկանալով հանդերձ, կարևոր է տարբերակել զգացմունքներն իրականությունից: Նախագահի կողմից կոնվենցիայի ստորագրումով գործընթացը ոչ թե ավարտվել է, այլ՝ սկսվել, որովհետև չափազանց կարևոր է, թե ինչպիսին են լինելու դրանից բխող և ապագայում ընդունվելիք օրենքները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Կոնվենցիային միացած պետություններից յուրաքանչյուրն ինքն է որոշելու և ընդունելու, ստեղծելու այն լուծումները, որոնք համապատասխանում են իրենց արժեքներին, ըմբռնումներին, մշակույթին և ընտանիքի, ծնողի, երեխայի մասին իրենց պատկերացումներին:

Նշելով, որ կոնվենցիան պետք է դիտարկել որպես սկզբունքների հայտարարագիր՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ավելի ծավալուն և կարևոր աշխատանքը սկսվում է կոնվենցիայի վավերացումից հետո: «Կոնվենցիայի հետ կապված անհանգստությունը միայն հայկական ֆենոմեն չէ: Եվրոպական երկրներում ևս կոնվենցիայի նկատմամբ մարդիկ ունեն շատ զգույշ վերաբերմունք, և յուրաքանչյուր ընտանիք, ելնելով նաև իրենց մշակույթից և պատմությունից, շատ զգույշ է, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Բոլորս մի ընդհանուր պատկերացում ունենք, որ երեխաներին պետք է պաշտպանել, որպեսզի նրանք հոգեպես ազատ մեծանան, քանի որ այդ տարիքում ձևավորվում է անհատը: Ծնողները և հանրությունը զգայուն են հատկապես այն հարցի նկատմամբ, թե ինչ, երբ և ինչպես է պետք սովորեցնել երեխաներին»,-ասել է նախագահը։

Նախագահը նշել է, որ մեր հասարակության մեջ հաճախ երևույթներին սկզբնապես վերաբերվում և արձագանքում են շատ զգացմունքային, իսկ երբ գալիս է հիմնավոր ու կոնկրետ գործողությունների, խնդրին ավելի բովանդակային մոտենալու պահն, այն կարծես թե մոռացվում է, այսինքն՝ ողջ էներգիան սպառվում է զգացմունքային դաշտում: «Բայց այս հարցն արժանի չէ, որ մոռացվի: Սա այն հարցն է, որ եթե դուք էլ մոռանաք, միևնույն է, ես չեմ մոռանալու,-դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ասել է Արմեն Սարգսյանը։ -Մեր երեխաների դաստիարակությունը և պաշտպանվածությունն ամենաէական հարցերից մեկն է։ Կարևոր է նաև, թե ընդհանրապես ինչպես ենք կրթում կամ՝ կրթո՞ւմ ենք, թե ոչ ինչ ծրագրով ենք կրթում: Ովքեր են կրթում երեխաներին և ովքեր՝ ուսուցիչներին։ Որո՞նք են այն, այսպես ասած՝ պրոտոկոլները, ուղեցույցները, որոնցով պետք է ընթանա կրթական գործընթացը և այլն»։ Նախագահը նշել է, որ այս և նման բազմաթիվ հարցերի պատասխանները պետք է գտնվեն ինչպես հասարակական քննարկումների, այնպես էլ դրանց արդյունքում ներկայացվող հստակ առաջարկների միջոցով, որոնք կարող են օգնել, որպեսզի Լազարոտի կոնվենցիայի ստորագրումից հետո ընդունվելիք օրենքներն ու այլ իրավական փաստաթղթեր լինեն մեր պետական, ազգային շահերին ու արժեհամակարգին համապատասխան:

Նախագահն ընդգծել է, որ պետք է հստակ մեխանիզմներ ստեղծվեն, և գործընթացում պետք է ներգրավված լինեն նաև հանրության մտահոգ խմբերի ներկայացուցիչներ ու մասնագետներ:

Նախագահը հանդիպման մասնակիցներին՝ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին, հոգեբան Կարինե Նալչաջյանին, բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանին, փաստաբան Արմինե Ֆանյանին, տարիքային հոգեբան Զառա Բաբայանին, մանկավարժ Մանուշակ Ստեփանյանին, ծրագրավորող Տիգրան Մարտիրոսյանին հորդորել է կենտրոնանալ կոնկրետ լուծումների վրա և, որպես տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, առաջարկների տեսքով ձևակերպել իրենց մտահոգությունները՝ առաջարկելով նաև նախագահի աշխատակազմի խորհրդատվական աջակցությունը:

«Մեր ձեռքերում է, թե ինչպես կվերաբերվենք Կոնվենցիային՝ որպես հայտարարությա՞ն, թե՞ որպես պարտադիր կատարման ենթակա դեկրետի»,– ասել է Հանրապետության նախագահը, վերստին շեշտելով, որ կարևորն ու էականն այն օրենքներն են, որոնք պետք է ընդունվեն որպես Կոնվենցիայի գործնական կիրառումն ապահովող փաստաթղթեր: Նախագահն ընդգծել է, որ դրանք պետք է լինեն մեր ազգային արժեքներին ու ձևաչափին համապատասխան: «Դպրոցում աշխատելու է ոչ թե Կոնվենցիան, այլ՝ ուսուցիչն, օրենքը, դասագիրքը, ծրագիրը, և, իհարկե, ծնողը»,– նշել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունների շրջանակն, իրենց գաղափարներն ու առաջարկությունները, կարևորելով հասարակական ու մասնագիտական շրջանակների մասնակցությունը և վերահսկիչ դերը հետագա փաստաթղթերի և մեխանիզմների մշակման գործընթացում: