Արտակարգ դրության անընդհատ երկարացումը, հավաքների ազատության սահմանափակումը բողոքի ցանկացած դրսևորում լռեցնելու նպատակ ունի․ Ավետիք Իշխանյան

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խաղաղ հավաքների մասին օրենքի համաձայն՝ խաղաղ հավաք է համարվում մեկից ավելի անձանց հավաքը, իսկ Ռուբեն Մելիքյանը միայնակ ակցիա էր անցկացնում։ Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱԺ-ի դիմաց ակցիա անցկացնող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին ոստիկանության կողմից բերման ենթարկելու դեպքը՝ ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Երբ տեսա, որ նման բողոքի ակցիա է տեղի ունենում, և ոստիկանությունը պահանջում է դադարեցնել այն, որպես դիտորդ գնացի դեպքի վայր։ Ոստիկաններին զգուշացրեցի, որ Խաղաղ հավաքների մասին օրենքով՝ խաղաղ հավաք է համարվում մեկից ավելի անձանց հավաքը, իսկ այնտեղ Ռուբեն Մելիքյանը միայնակ ակցիա էր անցկացնում։ Արդյունքում ոստիկանները, կարծես, զսպվեցին, սակայն քիչ հետո, հավանաբար, նոր հրահանգ ստացան, և եկան, պահանջեցին դադարեցնել հավաքը։ Եվ, անունը դնելով ոստիկանների օրինական պահանջին չենթարկվել՝ բերման ենթարկեցին»,- ասաց Ավետիք Իշխանյանը։

Իրավապաշտպանը սա ոստիկանության կողմից անօրինականություն է որակում։ Ասում է՝ եթե նույնիսկ սա պայմանականորեն հավաք համարենք, իրավապահները չպետք է միջամտեին՝ մինչև դրա ավարտը։

«Այստեղ գալիս է հավաքների մասին մեկ այլ օրենք, որ եթե արգելված է հավաքների անցկացումը, իսկ հիմա, եթե ընդունենք, որ արտակարգ իրավիճակի պայմաններում հավաքներն արգելված են, միջազգային սկզբունք կա, Հայաստանի օրենսդրությամբ՝ նույնպես, որ եթե հավաքը խաղաղ է, ապա ոստիկանությունը միջամտելու իրավունք չունի, այլ կարող է միայն հետագայում՝ հավաքն ավարտվելուց հետո, վարչական վարույթ իրականացնել։ Այսինքն՝ տեղի է ունեցել խախտում մի քանի տեսակետից, և ոստիկանության պահանջն ապօրինի էր»,- հավելեց նա։

Ավետիք Իշխանյանն ընդգծեց նաև, որ միջազգային կառույցների կողմից տարբեր երկրներում սահմանափակումների հետ կապված կոչեր են եղել՝ զգույշ լինել խաղաղ հավաքներն ամբողջությամբ արգելելու հարցում, որովհետև մարդիկ իրենք բողոքի ձայնը բարձրացնելու իրավունքը պետք է կարողանան իրացնել։

«Այս տեսակետից մենք առաջարկություն էինք արել, որ հավաքների սահմանափակումը վերացնեն՝ պայմանով, որ հավաքները կարող են իրականացվել դիմակով և սոցիալական հեռավորությունը պահպանելով։ Որովհետև այն, ինչ կատարվում է Հայաստանում, մասնավորապես՝ ինչ-որ օրենքներ են ընդունվում, օրինակ՝ գույքահարկի, հայտարարագրերի, բանկային գաղտնիքի մասին, ընդ որում՝ առանց հանրային քննարկումների, սրանք զգայուն օրենքներ են, և հնարավոր է՝ դրանց դեմ լինեն նաև բողոքներ։ Փաստորեն, արտակարգ դրությամբ մարդկանց արգելում են իրենց կարծիքն ասել»,- հավելեց նա։

Իշխանյանի խոսքով՝ իրավապաշտպան հանրությունը պետք է բողոքի ձայն բարձրացնի, իր բնորոշմամբ, այս անօրինականությունների դեմ։

«Տպավորությունս այնպիսին է, որ Հայաստանը վերածվում է ոստիկանական պետության, և իրավապաշտպան հանրությունը պետք է իր բողոքի ձայնը բարձրացնի այս անօրինականությունների դեմ։ Արտակարգ դրության անընդհատ երկարացումը, հավաքների ազատության սահմանափակումը բողոքի ցանկացած դեպք լռեցնելու նպատակ ունի»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Թամարա Հակոբյան