ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն է վերադարձվել 6 ամիս շարունակ փորձաքննության վայրում գտնվող ավտոմեքենան

Լուրեր

20.01.2026 | 16:29
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
20.01.2026 | 16:22
Ամենամեծ խնդիրը ջրահեռացման համակարգում է, որոշ համայնքներում գրեթե բացակայում է․ Հովհաննես Մարտիրոսյան
20.01.2026 | 16:07
Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական է տվել
20.01.2026 | 16:00
Արփինե Սարգսյանը ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին
20.01.2026 | 15:51
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
20.01.2026 | 15:42
Ես և Ալիևը կիսում ենք այս մրցանակը, սա համատեղ նվաճում է․ Փաշինյան
20.01.2026 | 15:39
Պուտինի լրտես-միանձնուհիները ներթափանցել են Շվեդիա. The Telegraph-ի բացահայտումը
20.01.2026 | 15:29
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարզվել է «Ժալգիրիս Արենայում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 15:27
Բաքուն վաղվանից սկսում է հայաթափված Ստեփանակերտի բնակեցումը
20.01.2026 | 15:18
Զելենսկին հայտարարել է, որ Կիևում ամենաբարդ իրավիճակն է ռուսական հարձակման հետևանքով
20.01.2026 | 15:10
2026 թ. ապրիլի 15-ից քաղաքացիները ՀՀ 2-րդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում՝ առանց սահմանափակումների․ ԿԲ
20.01.2026 | 15:05
«Wizz Air»-ը չվերթներ կգործարկի դեպի Հունաստան 
20.01.2026 | 15:01
Արտաքին հետախուզությունը նշել է ՀՀ-ի դեմ սպառնալիքները // Լարսը բացվել է․ ԼՈՒՐԵՐ
20.01.2026 | 14:50
Սամվել Կարապետյանն ինչպե՞ս է բանակցելու, եթե չի կարող լինել վարչապետ. Նարեկ Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 14:50
ԵՄ-ի հետ մերձեցումն անհետևանք չէ. Լավրովը՝ ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ից հիբրիդային սպառնալիքների, եկեղեցու շուրջ իրավիճակի մասին
Բոլորը

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան «Փորձաքննությունների ազգային բյուրոյից» իրեն վերադարձնելու նպատակով:

«Նա տեղեկացրել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայով ենթարկվել է  ճանապարհատրանսպորտային պատահարի: Հետաքննության մարմինը պատահարի վերաբերյալ նյութերը ուղարկել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ դատահետքաբանական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ իրականացնելու նպատակով, սակայն փորձաքննությունների իրականացման ժամկետների ձգձգումների պատճառով՝ 6 ամիս է, ինչ զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան օգտագործելու հնարավորությունից:

«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից կարճ ժամանակահատվածում տվյալը փոխանցվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին և փորձաքննություններն ավարտին են հասցվել:

Արդյունքում, քաղաքացուն վերադարձվել է իր ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրությունում: