ՊՎԾ-ն «Հանրային» հեռուստաընկերություն է մտել. ստուգումները սկսվել են Մարգարիտա Գրիգորյանի հեռանալուց հետո

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել Հանրային հեռուստաընկերությունում: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցում են «Առաջին ալիքի» հավաստի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ Հանրային ՀԸ-ում Պետական վերահսկողական ծառայությունը մանրակրկիտ ստուգումներ է իրականացնում արդեն մեկ ամիս:

«Հանրային» հեռուստաընկերությունում ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելու մասին Factor.am-ի տեղեկությունը հաստատեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը: «Մայիսի սկզբներին ենք սկսել ստուգումները: Ուսումնասիրում ենք ընդհանուր ծախսերը և եկամուտները: Ուսումնասիրում ենք գնումները, շինարարությունները, հեռուստաարտադրության ծախսերը, գործուղումները, աշխատավարձերը, մի խոսքով ամեն ինչ»,- ասաց Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակը:

Factor.am-ի հարցին, թե ինչու են որոշել Հանրայինում ստուգումներ իրականացնել, Սեդա Աղբալյանը պատասխանեց, որ ռիսկեր են եղել. «Վեր հանված ռիսկերի հիման վրա էլ սկսել ենք ուսումնասիրությունները»:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին աշխատանքից ազատվել էր «Հանրային» ՀԸ-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Պատճառը վարչապետի ելույթի՝ եթերից դուրս մնացած կադրերի համացանցում հայտնվելն էր: ՊՎԾ խոսնակից հետաքրքրվեցինք՝ Մարգարիտա Գրիգորյանի պաշտոնանկությունը կապ ունի՞ ստուգումների հետ, քանի որ ժամանակային առումով համընկնում է։ «Մենք ռիսկեր ենք վեր հանել, դրա հիման վրա էլ սկսել ենք ստուգումները: Չեմ կարծում, որ տնօրենի հրաժարականը կապ ունի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Հանրային» ՀԸ-ին տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, մանկապատանեկան և հանրության համար նշանակալի այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն ապահովելու նպատակով պետական բյուջեից տրվել է 7 մլրդ 396 մլն 131 հազար դրամ:

Նարեկ Կիրակոսյան