Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, Բաքվում է պատրաստվել․ Դավիթ Բաբայանը՝ ԵԽ պատգամավորների հայտարարության մասին

Լուրեր

12.06.2026 | 15:26
Ոչ մի գյումրեցի նման քայլի չէր գնա. մարզպետը` «Մայր Հայաստան» հուշահամալիրի տառերը պոկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:20
ԱԺ ընտրությունների քարոզարշավի մշտադիտարկման արդյունքներին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 15:12
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին // «Բարգավաճ Հայաստան»-ը ՍԴ կդիմի․ ԼՈՒՐԵՐ
12.06.2026 | 15:06
Կոշտ հետևանք է լինելու, արմատախիլ են լինելու ընտրակեղծարարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 14:57
Կոնֆետի տեսքով թմրանյութ օգտագործած երեխան մանրամասներ է պատմել. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 14:48
Հաղթել են ամերիկացիները, թուրքերը, ռուսները, պարտվել է միայն հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը միջոցառման կմասնակցի «Փյունիկի» մարզադպրոցում
12.06.2026 | 14:38
Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 14:30
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ևս 30 տարվա ազատազրկման
12.06.2026 | 14:24
Մեզ հրահանգ տվողը պարոն գեներալն է. Հայկազ Ջոմարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 14:19
Կա՛մ պետք է վերաքվեարկություն լինի 2 ընտրատեղամասում, կա՛մ ընդհանուր վերաքվեարկություն՝ ՀՀ-ում. Օրբելյան
12.06.2026 | 14:10
Մեքսիկայում բախումներ են եղել ԱԱ-2026-ի բացման խաղից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 14:00
Հայաստանն ընտրեց Եվրոպան, բայց պետք է զգուշանա Պուտինի Ռուսաստանից․ ամերիկացի վերլուծաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:56
Ոստիկաններին բերել ենք, որպեսզի մյուս քաղաքացիների իրավունքները չոտնահարվեն. գվարդիայի հրամանատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:51
«Եթե Փաշինյանը վերջ չտա «բեսպրեդելին» փողոցները հեղեղվելու են հազարավոր մարդկանցով». Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն փորձում է ընդլայնել իր լոբբինգի շրջանակը։ Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, պատրաստվել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահականում կամ ԱԳ նախարարությունում։ Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Եվրախորհրդարանի պատգամավորների տարածած հայտարարությունը՝ նման կարծիք հայտնեց արտաքին քաղաքականության գծով Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

ԵԽ պատգամավորները, հիշեցնենք, տարածած հայտարարությունում անդրադառնալով Հայաստանն Արցախին կապող երրորդ մայրուղու շինարարության ծրագրին՝ այն միջազգային իրավունքի խախտում են որակել։

«Սա սուբյեկտիվ կարծիք է։ Իհարկե՝ լավ է, որ ընդամենը երկու-երեք պատգամավոր է, այն էլ՝ ըստ երևույթին, նրանք շատ սերտ կապեր ունեն ադրբեջանական լոբբինգի հետ, նաև սեր ունեն խավիարի նկատմամբ։ Մի՞թե որևէ այլ կարևոր հարց չկա այդ պատգամավորների համար, որևէ տագնապալի զարգացում տեղի չի ունենում ո՛չ Կովկասում, ո՛չ տարածաշրջանում, ո՛չ աշխարհում, որ ամեն ինչ թողած՝ անցել են Հայաստան-Արցախ երրորդ մայրուղուն»,- տարակուսում է Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ եթե եվրոպացի պատգամավորներն այդքան մտահոգ են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման մասին, ինչո՞ւ են պապանձվում, երբ Իլհամ Ալիևը հայտարարություններ է անում Հայաստանի մասին։

«Երբ մի երկրի ղեկավարը տարածքային հավակնություններ է ներկայացնում հարևան պետությանը, ասում է, որ Երևանը ադրբեջանական քաղաք է, որ այն նվիրել են հայերին և երբևէ չեն համակերպվելու այս կորստի հետ։ Մի կողմ թողնենք պատմական իմաստով անհեթեթությունները, երբ մի ժողովուրդ, որը 1900-ականներին է ձևավորվել, խոսում է 3000-ամյա քաղաքի մասին։ Հարցն այն է, որ ինքն այդպիսի նման բացեիբաց հայտարարությունների միջոցով ուղերձներ է ներկայացնում աշխարհին։ Իսկ սա իսկապես խարխլում է կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում և հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ինչո՞ւ էին նույն այդ պատգամավորները պապանձված, երբ ադրբեջանցիները կաշառեցին հունգարացիներին և Ռամիլ Սաֆարովին՝ այդ հանցագործին և մարդասպանին, հասցրեցին Բաքու, հերոսացրեցին և ազատ արձակեցին։ Ո՞ւր էին նրանք»,- հայտարարեց Արցախի նախագահի խորհրդականը։

Դավիթ Բաբայանն ի գիտություն եվրոպացի պատգամավորների շեշտեց՝ այս ծրագիրը որևէ վտանգ, ագրեսիա չի պարունակում, այն զուտ մարդասիրական, տնտեսական և պաշտպանական նշանակություն ունեցող ծրագիր է։

Կարծիք հայտնելով, որ Բաքուն պարզապես փորձում է ընդլայնել իր լոբբինգի շրջանակը, Դավիթ Բաբայանն ասաց․ «Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, պատրաստվել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահականում կամ ԱԳ նախարարությունում։ Խնդիրն այն է, որ իրենք ունեն ադրբեջանամետ կամ, այսպես ասած, ադրբեջանական և թուրքական լոբբինգի ազդեցության ներքո գտնվող պատգամավորների շրջանակ։ Մենք չպետք է վհատվենք, բայց սա թող լինի ևս մեկ ազդանշան, որ մենք որևէ կառույցի վրա հույս չպետք է դնենք։ Սա ևս մեկ ահազանգ է, որ Ադրբեջանը չի փոխվում, և մենք միշտ պետք է սթափ լինենք»։

Խոսելով Բաքվի հովանավորությամբ տարվող այս արշավին հակազդելու համար հայկական պետությունների և սփյուռքի կազմակերպությունների անելիքների մասին՝ Դավիթ Բաբայանը նշեց, որո պետք է ցանկացած նման դեպք անպատասխան չթողնել։

«Պետք է իրականացնել համապատասխան հետաքննություն, պարզել, որ դրանք կապված են լոբբիստական կազմակերպությունների հետ, չգիտեմ՝ կաշառք են ստանում, խավիար են ուտում և այլն։ Պետք է նաև հասկանանք, որ այս հայտարարությունը որևէ իրավական ուժ չունի, և պետք չէ հենց այնպես ռեսուրսներ ծախսել, բայց և սա չի նշանակում, որ պետք է նման հայտարարություններն անպատասխան թողնել։ Դժբախտաբար, մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում ներքաղաքական խնդիրներին, բայց հարկավոր է ուշադրություն կենտրոնացնել նաև արտաքին ճակատի ուղղությամբ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Թամարա Հակոբյան