Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակում «օրենքով գողի» ու «քրեական հեղինակության» մեղադրանքներ են առաջադրվել. Դատախազություն

Լուրեր

27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:28
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը հարվածել է ծառայողին և կասկածելի փաթեթը նետել կոյուղատարի մեջ
27.08.2026 | 17:19
Երբ ասում եք՝ Տիգրանաշենը անկլավ ա, դուք Վազգեն Սարգսյանին նորից եք թաղում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:07
Դուք, ի վերջո, կամանդի՞րն եք, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանը․ Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:58
Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը 2020թ. փետրվարի 22-ին ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ ՀՀ գլխավոր դատախազությունը լայնածավալ գործունեություն է իրականացրել հանրային բարձր վտանգավորություն ներկայացնող այդ արարքների դեմ քրեաիրավական պայքարը հնարավորինս բարձր արդյունավետությամբ իրականացնելու նախադրյալներ ստեղծելու նպատակով:

 

«Մասնավորապես՝ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազը հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ՀՀ Ոստիկանապետի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի և իրավապահ մյուս մարմինների այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Մանրամասն քննարկման արդյունքում նախանշվել են  հիմնական անելիքները կազմակերպված հանցավորության առավել վտանգավոր այս դրսևորումների նախականխման, բացահայտման, նման գործերով քննությունների որակի ապահովման, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցների կիրառման ուղղություններով, ինչպես նաև  հանցագործության նման դեպքերով քննության տարբեր փուլերում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող և նախաքննական մարմինների համագործակցության եղանակները, դատավարության մասնակիցների նկատմամբ արդյունավետ պաշտպանության միջոցների շրջանակին վերաբերող խնդիրները:

 

Քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների գործերով քննությունների նկատմամբ դատախազական հսկողության և դատարանում մեղադրանքի պաշտպանության արդյունվետության բարձրացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության երկու դատախազ մասնագիտացվել է կոնկրետ այս ոլորտում:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում այս հանցատեսակների առումով դեռևս չի ձևավորվել իրավական պրակտիկա՝ այդ հանցագործությունների դեմ պայքարում հնարավոր թերացումներից և բացթողումներից խուսափելու նպատակով խնդիր է դրվել՝ ուսումնասիրել հետխորհրդային երկրների, մասնավորապես, Վրաստանի Հանրապետության փորձը՝  նկատի ունեալով նաև, որ հետխորհրդային պետություններից առաջինը Վրաստանում են քրեականացվել քրեական ենթամշակույթին առնչվող արարքները:

 

Այդ նպատակով հարևան պետության հետ արդյունավետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ղեկավարած պատվիրակության՝ ոլորտում մասնագիտացած դատախազների, իրավապահ մյուս կառույցների աշխատակցիների ներգրավվածությամբ այցը Վրաստանի Հանրապետություն, որտեղ, Վրաստանին առնչվող գործով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների լույսի ներքո վրաց գործընկերների հետ համատեղ քննարկումներում հնարավորինս դետալային ուսումնասիրվել են հանցագործության այդ դեպքերով իրականացված քննություններին, դատախազական հսկողությանը, մեղադրանքի պաշտպանությանն առնչվող պրակտիկ խնդիրները, իրավակիրառական գործիքակազմերը:

 

Բացի վերոնշյալից, քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքներով իրավակիրառ պրակտիկայի միասնականության, նաև հանրային իրազեկման ապահովման նպատակով ՀՀ դատախազության կողմից պատրաստվել է «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեաիրավական բնութագիրը» վերտառությամբ գիտագործնական մեկնաբանությունը, որը երաշխավորվել է տպագրության ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի կողմից և ուղարկվել շահառու բոլոր գերատեսչություններին: Այդ ուղեցույց-մեկնաբանությունները հրապարակվել են նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում, որին կարելի է ծանոթանալ http://justiceacademy.am/#1954 հղումով: Նշված թեմայով ՀՀ արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրով նաև նախատեսվել է առանձին դասընթաց:

 

Այս նախապատրաստական աշխատանքների հենքի վրա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող, նախաքննության մարմինների և դատախազության կողմից սկսվել են քրեական ենթամշակույթին առնչվող արարքների դեմ, ինչպես նաև այն կրող անձանց կամ խմբավորումների կողմից հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու և չեզոքացնելու ուղղությամբ համակարգված և բարձր համագործակցությամբ իրականացվող լայնածավալ միջոցառումներ: Արդյունքում բացահայտել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված լինելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու հանցավոր սխեմաներ:

 

ՀՀ քրեական օրենգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է թվով 5 քրեական գործ, որոնցից 3-ը միացվել է մեկ վարույթում: Քրեական բոլոր գործերը քննվում են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

 

Այս քրեական գործերից մեկով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ անձի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, երեք անձի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու, հինգ անձի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող  նպատակների իրականացմանը ներգրավված լինելու համար:

 

Քրեական հետապնդման ենթարկված նշված 10 անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ինչպես նշված գործերով հանցագործությունների հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու, այնպես էլ քրեական ենթամշակույթի հետ կապված հանցավոր այլ սխեմաների հայտնաբերման, դրանցում ներգրավված անձանց հանցավոր գործունեությունը պարզելու և խափանելու ուղղությամբ:

 

Քրեական ենթամշակույթի դեմ անզիջում և հետևողական պայքարը, այդ հասարակական չարիքն արմատախիլ անելը շարունակում է մնալ ՀՀ դատախազության, իրավապահ մյուս մարմինների բացարձակ առաջնահերություններից: Այս համատեքստում հանրությանը պարբերաբար կներկայացվեն նշված ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները:

 

Միաժամանակ, ՀՀ դատախազությունն ակնկալում է հասարակության աջակցությունն այս երևույթների դեմ համակողմանի պայքարում»,- ասված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում: