Ինչ ունեցվածք են հայտարարագրել Արմեն Սարգսյանն ու նրա կինը

Լուրեր

30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնյաների 2019 թվականի հայտարարագրերը։ Factor.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածքի են տնօրինում երկրի առաջին դեմքերը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միանձնյա երեք անշարժ գույքի սեփականատեր է, երեքն էլ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Դրանցից մեկը բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան է, չի նշվում ձեռքբերման եղանակը, երկուսը՝ անհատական բնակելի տներ են, մեկը գնել է, մյուսը՝ ժառանգություն ստացել։ Արմեն Սարգսյանը 2014 թվականին գնել է նույն տարվա արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։ Ըստ հայտարարագրի՝ նախագահը ունի արժեթղթեր։ 2019-ի վերջին Արմեն Սարգսյանը բանկում ունեցել է 1 միլիոն 279 հազար դրամի, և 368,061 դոլարի ավանդ, որից տարվա վերջում մնացել է 15 905 դոլարը։ Բացառությամբ ավանդների, նախագահ Արմեն Սարգսյանը դրամական միջոցներ ունի՝ հինգ արտարժույթներով պահվող, 4 միլիոն 562 հազար դրամ, 265 հազար դոլար, 4 միլիոն 555 հազար եվրո, 201 հազար ռուբլի, 65 հազար ֆունտ ստեռլինգ։ Արմեն Սարգսյանի ձեռքին 2019-ի տարեվերջին կանխիկ 45 000 եվրո գումար է եղել։ Անցյալ տարի Արմեն Սարգսյանը եկամուտ է ունեցել երեք աղբյուրից՝ որպես ՀՀ նախագահ ստացել է 11 միլիոն 506 հազար դրամ, ՎՏԲ բանկից ստացել է 105 283 դրամ, և Արդշինբանկից՝ 21 հազար 474 դոլար։

Արմեն Սարգսյանի կինը՝ Նունուֆար Սարգսյանը, 2019-ի վերջի դրությամբ համասեփականատեր է եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանի, ունեցել է CADILLAC, BENTLEY, HONDA մարդատար ավտոմեքենաներ, որոնք գնել է։ Նունուֆար Սարգսյանի բանկային հաշիվներին 2019-ի վերջին ունեցել է 160 հազար դոլար, 340 հազար եվրո, 50 հազար ֆունտ ստեռլինգ գումար։ Իսկ կանխիկ նախագահի կինն ունեցել է 8000 եվրո։