Ավանի ոստիկանները հայտնաբերել են դիտավորյալ վրաերթ կատարած անձին

Լուրեր

11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
Բոլորը

ՀՀ ոստիկանության Ավանի բաժնի ոստիկանները հայտնաբերել են հունիսի 7-ին դիտավորյալ վրաերթ կատարած 45-ամյա տղամարդուն։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունիսի 7-ի գիշերը վրաերթ էր տեղի ունեցել Ավանում։ Խուդյակովի փողոցի տեսախցիկներից մեկն արձանագրել էր, թե ինչպես է «Օպելի» վարորդը մեքենայով վրաերթի ենթարկում հետիոտնային անցումով փողոցը հատող տղամարդուն։ Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս։ Հարուցվեց քրեական գործ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տեղի ունեցածը անզգուշության հետևանք չէր. «Օպելի» վարորդը դիտավորյալ վրաերթի էր ենթարկել 45-ամյա տղամարդուն։ Պարզեցին նաև կասկածվողի ինքնությունը, իսկ արդեն հունիսի 8-ին Ավանի ոստիկանները Երևանի բնակիչ, 48-ամյա տղամարդուն հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ Նա ձերբակալվել է։ Հանցագործության գործիք մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։