Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն աջակցում է ՀՀ-ի հոգեբուժական հաստատություններում ԿՈՎԻԴ-19-ի կանխարգելման ու անվտանգության ամրապնդման աշխատանքներին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

 

«ԿՈՎԻԴ-19 համավարակի հնարավոր տարածումը փակ կամ կիսափակ հաստատություններում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ այդ հաստատություններում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար: Ուստի այս հաստատություններում վարակի կանխարգելման ու անվտանգության ամենախիստ միջոցառումների իրականացումը հրատապ խնդիր է:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն աջակցում է երկրի հոգեբուժական հաստատություններում ԿՈՎԻԴ-19-ի կանխարգելման ու անվտանգության ամրապնդման աշխատանքներին: Հիմնադրամի  աջակցությամբ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը մշակել է հոգեբուժական հաստատություններում վարակի կանխարգելման և վերահսկման գործողությունների ծրագիր, որի պատշաճ իրականացման համար հոգեբուժական հաստատությունների բուժանձնակազմը անցնում է վարակի կանխարգելման ու վերահսկման վերաբերյալ վերապատրաստում և ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով:

Հոգեբուժական հաստատություններում հանրային դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հետ համագործակցությամբ, «Ամբրա» կենտրոնը կվերահսկվի կանխարգելիչ միջոցառումների ու անվտանգության կանոնների պահմանումը բուժանձնակազմի կողմից:

Անհատական պաշտպանության միջոցներն արդեն տրամադրվել են Գյումրիի Հոգեկան առողջության կենտրոնին, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատին,  «Ձորակ»  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնին, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնին»: