Մանվել Գրիգորյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ պաշտպան

Լուրեր

11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
Բոլորը

Աժ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է և նրան տնից տեղափոխել են հիվանդանոց վերակենդանացման բաժանմունք։ Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գրիգորյանի զարկերային ճնշումն է կտրուկ իջել և նաև գիտակցության կորուստ է ունեցել։

Գրիգորյանի մյուս պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ հայտնեց, որ նա «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է․ վիճակը ծայրահեղ ծանր է:

Պաշտպանի խոսքով՝ Գրիգորյանը գիտակցության է եկել, սակայն իրեն դեռ չեն թույլատրել տեսակցել նրան։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը տարեսկզբին կրկին վատացել էր և դատախազության նախաձեռնությամբ նրա խափանման միջոցը փոխվել էր ստորագրությամբ չհեռանալու մասին որոշմամբ։

Գրիգորյանի պաշտպաններն այժմ պնդում են, որ այս խափանման միջոցը ևս պետք է փոխվի, որպեսի կարողանան նրան երկրից դուրս տանել՝ Ֆրանսիա բուժման։ Պաշտպանների խոսքով՝ Գրիգորյանի հիվանդությունները հասնում են երեք տասնյակի։