Կոմպրոմատների պատերազմը սկսված է․ մինչև ուր կհասնեն «դոսյեների» տերերը և ինչպես կհակադարձեն հասցեատերերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը». Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը, որոնք հնչել էին «Իմպիչմենտ» դաշինքի երթի ժամանակ և ունեն 13 տարվա վաղեմություն այս օրերին կրկին արդիական են դարձել: Նոր Հայաստանում ՔՊ-ականները և նրանց համակիրներն այս տեսանյութը հիշեցին ու սկսեցին սոցցանցերում ակտիվ տարածել այն բանից հետո, երբ անցած շաբաթվա վերջին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ կառավարությունն ամբողջությամբ պետք է փոխվի, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Սակայն խշխանության և խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների հեռակա վեճն այսքանով չավարտվեց: Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները «դոսյեներ» բացեցին` միմյանց տարատեսակ մեղադրանքներ վերագրելով: Նախ՝ սոցցանցերում իշխանության ներկայացուցիչներն ակնարկեցին, թե ինչպես է Ծառուկյանը տարիներ առաջ դատապարտվել խմբակային բռնաբարությանը մասնակցելու համար, իսկ ավելի ուշ՝ ֆեյսբուքում հայտնվեց դատարանի 1979 թվականի մի որոշում, որի համաձայն՝ ԲՀԿ ղեկավարը դատապարտվել է յոթ տարով: Ուշագրավ է, որ այս փաստաթղթերը հրապարակեց նաև վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը սա որակում է խայտառակություն և նշում, որ հետագայում դատարանի այդ վճիռը բեկանվել է:

Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանության կոմպրոմատներն այսքանով չավարտվեցին: Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն էլ իր հերթին ակնարկեց, որ Ծառուկյանը  մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Կառավարական թիվ մեկ մասնաշենքից միլիարդատեր Ծառուկյանին հիշեցրին նաև ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու մասին օրենքի մասին, ասացին՝ մտահոգություններ ունի:

Իշխանության դեմ կոմպրոմատներ հրապարակելուց զերծ չմնաց նաև ԲՀԿ-ն: Կարմիր գծեր հատվեցին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին կեղծ տեղեկություններ տարածելով: ԲՀԿ-ի հետ  փոխկապակցված անձինք ֆեյսբուքում ակտիվորեն տարածեցին մի փաստաթուղթ, որի համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Համացանցում նաև ակտիվ տարածվում է ոչ հայտնի լրատվական կայքում տպագրված մի նյութ, ըստ որի՝ Փաշինյանը եղել է ԱԱԾ գործակալ: Ուշագրավ է՝ այս տեղեկությունները հրապարակվել էին  2018-2019 թվականներին և թեև հերքվել էին պաշտոնապես, այս օրերին կրկին տարածվում են:

Քաղաքական թիմերի ղեկավարներից զատ մեղադրանքեր հնչեցվեց նաև իշխանության հետ փոխկապակցված այլ անձանց հասցեին: ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հայտարարեց, որ Փաշինյանի թիկնապահի քրոջ անունով Կանադայում երեք միլիոն դոլար արժողությամբ տուն են գնել։ Ինչպես նաև իմքայլականները բնակարանի տերեր են դարձել Հյուսիսային պողոտայում: «Իմ քայլից» Արփի Դավոյանն այս հայտարարությունն ուղարկել է Գլխավոր դատախազություն, որտեղից փոխանցեցին, որ դեռ ուսումնասիրում են:

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի դեմ տարածված կոմպրոմատները ծիծաղելի է համարում: Նա նաև Ծառուկյանին առաջարկում է դատի տալ և պարզել, թե ով է իր դատավարության վճիռը տարածել: Նա հավաստիացնում է, որ այս իշխանությունը կոմպրոմատների լեզվով չի խոսում:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը  զգուշացնում է՝ կոմպրոմատային այս պայքարի բացասական հետևանքները կրելու են բոլորը կողմերը։ Ըստ նրա՝ քաղաքական դաշտում ընդհանրապես սրբեր չկան և բոլորի վրա էլ կոմպրոմատներ կան, բայց  սրա հետևանքերը դեռ երկար ժամանակ չեն  հաղթահարվելու։

Քաղտեխնոլոգը վկայակոչելով վարչապետի խոսնակի գրառմանը՝ հարց է բարձրացնում, եթե գիտեին, որ Ծառուկյանն ընտրակեղծարար է և կոռուպցիոներ՝ ինչո՞ւ էին երկու տարի լռում: Ի դեպ, հիշեցնենք, որ այսօր մամուլը տեղեկություն էր հրապարակել, թե ուժայիններում երեկ կատարված փոփոխությունների պատճառն առաջիկա աղմկոտ ձերբակալություններն են, իսկ այդ ամենի հետևում՝  Ծառուկյանն ու վարչապետի հրաժարականը պահանջող Արթուր Վանեցյանն են: Կարեն Քոչարյանը չի բացառում, որ կարմիր գծերի այս հատումը կնպաստի նրան, որ այլ «պապկաներ» ևս կբացվեն:

Հիշեցնենք՝ Վանեցյանը, որն այժմ ընդդիմադիր դաշտում է խաղում, եղել է ԱԱԾ-տնօրեն,  և չի բացառվում, որ տեղեկությունների մի թղթապանակ էլ ինքն ունենա:

Իշխանությունից Հրաչյա Հակոբյանը քաղտեխնոլոգին պատասխան ունի: Նա պարզաբանում է, թե ինչու երկու տարի շարունակ հեղափոխական իշխանությունը չէր խոսում Ծառուկյանի և նրա շրջապատի  քրգործերի մասին:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ իր բացատրությունն ունի, թե ինչու է համավարակի ծանր շրջանում փոթորկվել քաղաքական դաշտը: Նա մատնանշում է ապօրինի ծագում ունեցող գյուքի բռնագանձման մասին օրենքը և նշում, որ դրա  կիրառումից մտահոգվածների և վարչապետի հրաժարականը պահանջողների շահերի համընկնումը հենց այդ դաշտում է։ Քաղաքագետը կարծում  է, որ երևի պաշտոնանկ եղած ուժայինները  ինչ-որ կերպ ներգրավված էին հեղաշրջման  նախապատրաստման ծրագրերում։

Անդրադառնալով  վերջին օրերին թեժացած կոմպրոմատային պայքարին, քաղաքագետը նկատեց՝  իշխանության դեմ լուրջ փաստեր չեն կարող լինել։ Ինչ վերաբերվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, որը զգուշացնում էր, թե խոսելու է և ակնարկում, որ դա կարող է լինել ինչ-ինչ բացահայտումների տեսքով, Շիրինյանը համոզված է՝ իշխանությունը մտահոգվելու տեղիք չունի։

Լևոն Շիրինյանն առաջարկում է Արթուր Վանեցյանին պատասխանել հարցին, թե ինչու է ԱԱԾ գեներալը ռուսական պետհամարանիշներով մեքենայով շրջում:

Շիրինյանը գտնում է, որ  ԱԱԾ նորանշանակ տնօրենը պետք է նախ պարզի. արդյոք Վանեցյանը իր կապը կտրե՞լ է ռուսական հատուկ ծառայությունների հետ և ինչպե՞ս է ստացվում, որ ով ԱԱԾ-ն լքում է, դառնում է քաղաքական գործիչ:

Ի դեպ, այսօր Արթուր Վանեցյանը հրավիրված էր ԱԱԾ հարցաքննության: Factor TV-ին հայտնի դարձավ, որ Վանեցյանը չի ներկայացել, քանի որ ծանուցումը եղել է բանավոր՝ զանգի միջոցով, այլ ոչ թե  գրավոր: Թե ինչ գործի շրջանակներում է նա հրավիրվել, առայժմ հայտնի չէ։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նարեկ Կիրակոսյան