Կխնդրեի՝ մի հատ էլ նայեիք վարչապետի տեսանյութը․ օդում մեղադրանքներ հնչեցնելը ճիշտ չէ․ պատգամավոր

Լուրեր

11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
Բոլորը

Օդում մեղադրանքներ հնչեցնելը ճիշտ չէ, նման պնդումներից առաջ ևս մեկ անգամ պետք է նայել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը։ Նման կերպ արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցադրմանը։

Զոհրաբյանը, դիմելով ՄԻՊ-ին, հետաքրքրվել էր՝ արդյո՞ք մարդու կյանքի իրավունքը չի խախտվում և քրեական վարույթ իրականացնելու կարիք չկա, եթե վարչապետն անձամբ է հայտարարել, որ 2 մարդ մահացել է կորոնավիրուսից, քանի որ նրանց հնարավոր չի եղել տեղավորել վերակենդանացման բաժանմունքում։

«Վարչապետի ելույթից Դուք ցիտում եք այն պահը, որ մենք բավականաչափ մահճակալներ չենք ունեցել այդ երկու քաղաքացիներին հոսպիտալացնելու համար, սակայն կխնդրեի, որպեսզի մի հատ էլ նայեք էդ տեսանյութը, որովհետև վարչապետն այնտեղ մի նյուանս էլ է նշում, որ նաև կա ահազանգը ուշ տեղ հասնելու, այսինքն՝ հարազատների կողմից ուշ դիմելու հարց»,- նշեց Մարիա Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։