Նախարարը բավարար չի գնահատում ճանապարհաշինության տեխհսկողություն իրականացնող ընկերությունների աշխատանքը

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Ճանապարհաշինության ոլորտում տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների աշխատանքը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պաապիկյանը բավարար չի համարում։ Այս մասին նա ասաց այսօր ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Պետական բյուջեի 2019 թվականի կատարողականի քննարկման ժամանակ։

Պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին՝ նախարարը նշեց, որ սա այն կարևոր օղակն է, որը պետք է երաշխավորի որակյալ շինարարության և դրա ընթացիկ վերահոսկողության իրականացումը։

«Պետք է լինի հենց իրենց կողմից, ոչ թե մեր գերատեսչության, այսինքն՝ այդ լիազորությունները և պայմանագրային պարտավորությունները գտնվում են տեխհսկողի տիրույթում։ Բայց քանի որ մենք ունեցել ենք վատ ավանդույթներ, փորձում ենք հիմա այդ ավանդույթները կոտրել և նոր հիմքեր դնել՝ ոլորտն ավելի առողջ ու մրցակցային դարձնելու համար։ Եվ մի քանի իրավական ակտերի փոփոխության արդյունքում ոլորտը ավելի մրցունակ է դառնալու»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։