Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Զորակի համայնքապետարանում. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատի մարզի Գեղանիստի համայնքապետարանի ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են մեկ այլ` Արարատի մարզի Զորակի համայնքապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ կատարված կոռուպցիոն հանցագործություններ:

«Մասնավորապես պարզվել է, որ Զորակ համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, գլխավոր հաշվապահի, հաշվետար-գանձապահի և մի քաղաքացու օժանդակությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012-2018թթ. ընթացքում համայնքի ֆինանսական միջոցներից վատնման եղանակով առերևույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.8մլն ՀՀ դրամ գումար:

Համայնքի ղեկավարը մարզի Այնթապ համայնքի մի բնակչուհու 2012թ. դեկտեմբերի 4-ի իր մի որոշմամբ նշանակել է Զորակի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնին` նախապես տեղյակ լինելով, որ վերջինս չի հաճախելու աշխատանքի: Այդ հաստիքում  վերջինս հրամանագրված է եղել մինչ 2018թ. մայիսի 26-ը, սակայն երբևէ աշխատանքի չի եկել և չի կատարել իր վրա դրված պարտականությունները:

Այդ պայմաններում համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի  հետ նախնական համաձայնությամբ, տվյալ անձի, համայնքապետարանի գլխավոր հաշվապահի և հաշվետար-գանձապահի օժանդակությամբ աշխատավարձերի  հաշվարկի  տեղեկագրերում, աշխատողների հաճախելիության հաշվառման մատյանում, համայնքապետարանի աշխատավարձի վճարային տեղեկագրերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ նշված անձի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ տեղեկագրերի հիման վրա համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի ղեկավարի ապօրինի ցուցմումով յուրաքանչյուր ամիս հաշվարկել է աշխատավարձ և  պարտադիր այլ վճարներ և այդ ժամանակահատվածում համայնքապետարանի կողմից նշված անձի անվամբ փոխանցվել է ընդհանուրը` 3.779.696 ՀՀ դրամ աշխատավարձ, որն ամբողջությամբ ստացվել և տնօրինվել է վերջինիս կողմից:

Այդ կերպ կատարվել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև վատնման եղանակով Զորակ համայնքի ֆինանսական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով նշված գումարը:

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Զորակ համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Եվս 4 անձի մեղադրանքներ են առաջադրվել առերևույթ այդ հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու կամ հանցակցելու հատկանիշներով:

ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից դրսևորված հետևողականության արդյունքում ենթադրյալ հանցագործությամբ պատճառված, գործի քննության սույն փուլում պարզված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: