Ապօրինի գույքի բռնագանձման դատախազների մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 28 անձ

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված  գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով բաց մրցույթի անցկացման վերաբերյալ:

«Դրանց մասակցելու համար դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրացել է այսօր հունիսի 5-ին, ժամը 14.00-ին:

Ելնելով ողջ գործընթացը հրապարակային և թափանցիկ անցկացնելու ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած ուղեգծից՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ սահմանված ժամկետներում ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով բաց մրցույթին մասնակցելու համար ստացվել է 3 դիմում, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված  գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցելու համար՝  25 դիմում։

Առաջիկա չորս օրվա ընթացքում, ըստ մրցույթի անցկացման կարգի, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենսդրության և կարգով սահմանված պահանջներին, որից անմիջապես հետո, նշված ժամանակահատվածում, ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում կհրապարակվեն այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն), որոնց հայտերը բավարարվել են և որոնք կարող են մասնակցել բաց մրցույթներին:

Հիշեցնենք նաև, որ բաց մրցույթները կանցկացվեն  2020թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը»,- ասված է հաղորդագրությունում: