Երբ ուժ չենք կիրառում, ասում են՝ մեղմ եք, փափուկ խաղալիք եք, ուժ ենք կիրառում, ասում են՝ բռնություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
Բոլորը

Խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ոստիկանապետ Արման Սարգսյանին հարց ուղղեց առանց դիմակի քաղաքացուն բռնի ուժով բերման ենթարկելու մասին համացանցում տարածված և աղմուկ բարձրացրած տեսանյութի մասին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք իրավաչափ է համարում ոստիկանների գործողություններն ու արդյո՞ք ծառայողական քննություն է նշանակվելու։

Ոստիկանապետն ասաց՝ անպայման ստուգվելու է իրավապահների գործողությունների իրավաչափությունը։

«Բայց շատ իրավաչափ եմ համարում, որովհետև քաղաքացուն ընդամենը ասում են՝ կատարիր պարետի որոշման պահանջները։ Եվ այն քաղաքացին, որը համակեցության կանոններից, համընդհանուր նորմերից և մյուս պահանջներից սկսած՝ փորձում է ընդվզել և ոստիկանին հրահրելով՝ փորձել ներքաշել ինչ-որ բանի մեջ, կներեք, բայց, ես հիմա կանխակալ դուրս չգամ, ճիշտ են անում»,- ասաց նա։

Արման Սարգսյանն ասաց՝ այդ քաղաքացու անձի հետ կապված որոշակի տվյալներ ունի, բայց ճիշտ չի համարում բարձրաձայնել։

«Հույս ունեմ, որ Ոստիկանության ծառայողները նույն տրամաբանությամբ, ովքեր կխախտեն օրենքը, որտեղ կգտնեն, որ դրա պահանջը կա և օրենքով ճիշտ է ուժ կիրառելը, պետք է ուժ կիրառեն։ Կներեք, մենք երկու ծայրահեղության մեջ ենք ընկնում․ երբ ուժ չենք կիրառում, մեզ ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում, դիտարկում են որպես բռնություն»,- ասաց ոստիկանապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։