Վարչապետի մակարդակով ստեղծվում է  անընդունելի մի նախադեպ, որը  հանգեցնում է ամենաթողության. Վահան Արծրունի

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ֆեյսբուքյան իր էջում  քաղաքացիների անձնական տվյալների՝ լուսանկարների, տեսանյութերի հրապարակումը  ոչ միայն իրավական, այլև բարոյական նուրբ սահմանի խախտում է»,- Factor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց  կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:

Ի դեպ, այսօր հայ հանրության շրջանում բուռն արձագանք ստացավ Փաշինյանի կողմից հրապարակված երիտասարդ աղջկա մի լուսանկար, որտեղ վերջինս առանց դիմակի էր և կարճ տաբատով: Վարչապետը լուսանկարը վերնագրել էր այսպես. «Անթաքույց գեղեցկություն»: Դրան  մի կողմից հետևեցին օգտատերերի քննադատությունները՝ ուղղված վարչապետին, մյուս կողմից՝ ծաղրի դրսևորումներ՝ լուսանկարի աղջկա հասցեին: Այս ամենից հետո Փաշինյանը հեռացրեց լուսանկարը և գրառում կատարեց՝ ներողություն  խնդրելով բոլոր այն հայրենակիցներից, որոնց հասցեին «իր էջում որևէ թթու խոսք է հնչել» և կոչ անելով բացառել մարդկանց մասին վիրավորական խոսքեր հնչեցնել:

Վահան Արծրունու համոզմամբ՝ այս հորդորը քաղաքացիներն արդեն չեն լսելու, որովհետև այդ «ազատության»  համար պարարտ հող ստեղծվել է հենց իր՝ Փաշինյանի կողմից. «Մարդկանց անձնական տվյալները հարապարակելու ազատություն ոչ միայն Փաշինյանն է իրեն վերագրում, այլև հորդորում է նման ազատություն ունենալ ցանկացած մեկի՝ խախտելով հանրային հարաբերությունների ստատուս-քվոն: Հանրությունը հերթական անգամ մոլորության մեջ է, չգիտի՝ ինչ է կարելի և ինչ՝ ոչ: Վարչապետի մակարդակով ստեղծվում է  անընդունելի մի նախադեպ, որը  հանգեցնում է ամենաթողության: Շատ վատ բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծվել, և վարչապետի քայլերին պետք է տրվի իրավական, քաղաքական և բարոյական գնահատական»:

Կոմպոզիտորի կարծիքով՝ իշխանությունը հանրությանը վերահսկելու բոլոր մեխանիզմներն ունի. ուժային կառույցներն էլ հենց դրա համար են: «Իր ֆեյսբուքյան էջին իրավախախտների լուսանկարներն ու տեսանյութերն ուղարկելու վարչապետի հորդորը ինձ հիշեցրեց 1930-ականների մթնոլորտը, որից գարշահոտություն է գալիս: Այն ժամանակ էլ կային «ազգի դավաճաններ» և «թշնամիներ», և «գործ տալով» պետք էր ի հայտ բերել  նրանց»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Աննա Բաբաջանյան