«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս «ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» կնքված պայմանագրերի  շրջանակներում պարտավոր լինելով ընկերության կողմից ապահովել պայմանագրային պարտավորությունների պահանջների պատշաճ կատարումը, նույն ընկերության ֆինանսական գծով փոխտնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2011թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով բժշկական կենտրոնի ղեկավարի իրենց կարգավիճակն ու հեղինակությունը, բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հանձնարարել են բուժօգնություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների հիվանդության պատմագրերում ներառել իրականությանը չհամապատասխանող տվյալներ:

Արդյունքում՝ բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում չստացած կամ 15 օրից պակաս ստացիոնար բուժում ստացած, ինչպես նաև ցերեկային ստացիոնար բուժում ստացած հիվանդների պատմագրերում լրացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ 15-օրյա և ավելի ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա՝ բժիշկ-այրվածքաբանների կողմից ներկայացված տվյալները ներառելով ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ ստացիոնար բուժման վերաբերյալ լրացված «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի  թերթիկներում՝ դրանք ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետության կողմից ստացել չմատուցված բժշկական ծառայությունների դիմաց փոխանցված գումարներ՝  պետությանը պատճառելով էական՝  առանձնապես խոշոր չափի՝  154.775.080 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, ֆինանսական գծով փոխտնօրենի հետ պետական միջոց հանդիսացող գումարները յուրացնելու նախնական դիտավորությամբ, 2009թ. սեպտեմբերի 1-ին քաղաքացուն ընկերությունում աշխատանքի է ընդունել որպես ավտոմեխանիկ՝ վերջինիս հետ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն, որ նշված ընկերության ավտոտեխսպասարկման կետ հանդիսացող ավտոտնակում ավտոտեխսպասարկման աշխատանքներ կատարելու համար աշխատանքի ընդունված քաղաքացին ամեն ամիս որպես վարձավճար վճարվելու է 100 ԱՄՆ դոլար, իսկ որպես ընկերության գրանցված աշխատակցի հասանելիք ամենամսյա աշխատավարձը թողնելու է տնօրենին և փոխտնօրենին:

Արդյունքում՝ 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում հափշտակվել է որպես աշխատավարձ հաշվարկված առանձնապես խոշոր չափի՝ 4.798.121 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, 2008թ. ապրիլի 1-ին ընկերությունում որպես բանվոր աշխատանքի է ընդունել իր ծանոթին, ով մինչև՝ 2018թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, չի հաճախել աշխատանքի, այլ կատարել է ընկերության տնօրենի կողմից հանձնարարված՝ անձնական կարիքների համար նախատեսված աշխատանքներ, ինչի համար ծանոթի անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր՝ 4.071.879 ՀՀ դրամ՝ որպես աշխատավարձ և արձակուրդային հասանելիք գումար՝ այդ կերպ վատնելով պետության կողմից տրամադրված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը) և 179-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: