ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ նյութերն ԱԱԾ-ում են

Լուրեր

30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների արտահոսքի առնչությամբ Առողջապահության նախարարությունն ԱԱԾ է դիմել։ Այդ մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

ԱԱԾ լրատվական բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ նյութերը երեկ են ստացել, ներկայումս դրանք ուսումնասիրման փուլում են գտնվում։

Նշենք, որ ավելի վաղ՝ ԱՆ-ից Factor.am-ին հայտնել էին, որ պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին, քանի որ տեղի ունեցածը համարում են մարդկանց իրավունքների ոտնահարում։

Հիշեցնենք՝ հունիսի 1-ին՝ 23։09-ի սահմաններում, «Զնդան» անունով ֆեյսբուքյան էջում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում նշված էին Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան ամիս, ամսաթիվ, բնակության հասցե և այն բուժհաստատությունը, որտեղ բուժում են ստացել)։

Նելլի Մելքոնյան