Միքայել Մինասյանի շուրջ օղակը սեղմվում է. բիզնեսների վրա կալանք և նոր դատական հայց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, և վերջինիս եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, դատի են տվել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին: Աննա Հակոբյանը և Հրաչյա Հակոբյանը հետախուզման մեջ գտնվող և ապօրինի հարստացման համար մեղադրվող Մինասյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը փոխահուցել:

Հրաչյա Հակոբյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց․ ինքը պահանջում է հերքում և 2 մլն դրամի փոխհատուցում, իսկ Աննա Հակոբյանը՝ հրապարակային հերքում, ներողություն, 2 մլն դրամ զրպարտության և 1 մլն դրամ վիրավորանքի համար:

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանն իր խոհանոցային տեսաուղերձներում վարչապետի տիկնոջը և նրա եղբորը մեղադրում է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու համար: Իսկ ահա Միքայել Մինասյանի պաշտպանական թիմից Ամրամ Մակինյանը Factor.am-ին փոխանցեց, որ ծանոթ չէ Հակոբյանների ներկայացրած հայցի պահանջներին, ուստի վստահորդի հետ դեռ չի քննարկել և Մինասյանի դիրքորոշումը չի կարող փոխանցել:

Փոխարենը, փաստաբանը կարծում է, որ Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա պետք էր քրեական գործ հարուցել:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի փեսային մեղադրանք է առաջադրվել 2017-2018 թվականների ընթացքում մեծածավալ գույք ձեռք բերելու համար, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները: Բացի այդ, ըստ ՊԵԿ-ի՝ Սուրբ Աթոռում նախկին դեսպանը թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի մասին տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք:

Սրան զուգահեռ՝ երեկ հայտնի դարձավ, որ կալանք է դրվել Մինասյանի անվան հետ կապվող մի շարք բիզնեսներում նրա բաժնեմասերի վրա: Մասնավորապես՝ խոսքը «Ձորագետ» հիդրոկայանի, «Ջազվե» սրճարանների ցանցի, «Սպայկա» գյուղմթերք արտահանող ընկերության, «Օպերա սուիթ» և «Դաբլ թրի բայ Հիլթոն» հյուրանոցների և «Արմենիա» Հ/Ը մասին է:

Միքայել Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը բիզնեսների վրա դրված կալանքի մասով նախ ասաց, որ վարույթն իրականացնող մարմնի կալանքի որոշումը չեն ստացել, իսկ հետո նշեց, որ Մինասյանը նշված ընկերությունների հետ առնչություն չունի։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ոչ միայն Միքայել Մինասյանի, այլև նախկին իշխանության շատ ներկայացուցիչների մարտավարությունն է եղել ունեցվածքը ուրիշի անունով գրանցելը: Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետը, սակայն, նշում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հաջողություններ կլինեն, եթե բացահայտումներն ընտրովի չարվեն: Վարուժան Հոկտանյանը կասկած չունի, որ Միքայել Մինասյանը ապօրինի հարստացած նախկին առանցքային պաշտոնյաներից է, բայց և շեշտում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Այժմ, երբ ընդունվել և շուտով գործելու է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, հարց է առաջանում․ արդյոք Մինասյանին պատկանող գույքը, որը ձեռք է բերվել աներոջ նախագահության տարիներին, կվերադարձվի՞ հանրությանը:

Փաստաբան Նորայր Նորիկյանն այս պահին վաղ է համարում խոսել վարույթի վերջնական արդյունքի մասին, սական նա չի բացառում բռնագանձման սցենարը: Միքայել Մինասյանի անվան հետ կապվող հեռուստաընկերության, հյուրանոցների, սրճարանների և մյուս օբյեկտների վրա դրված կալանքը, ըստ Նորիկյանի, դեռ բավարար չէ ասելու համար, որ նոր իշխանությունները հաջող պայքար են տանում կոռուպցիայի դեմ: Փաստաբանը մատնանշում է․ չունենք ուժի մեջ մտած կամ հրապարակված և թեկուզ բողոքարկման փուլում գտնվող որևէ դատական ակտ: Նորիկյանը կարևոր է համարում այն, որ տրվի հարցի պատասխանը, թե ինչպե՞ս է, օրինակ, Միքայել Մինասյանը, լինելով դեսպան կամ, ավելի վաղ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նման ահռելի կարողություն դիզել: Փաստաբանն ասում է․ հանրությանը հայտնի է, որ նախկինները ժամանակին օգտագործել են իրենց պաշտոնեական, բարեկամական, քրեաօլիգարխիկ կապերը, բայց դա պետք է արձանագրվի նաև դե յուրե:

Մինչ իրավապահները փնտրում ու այդպես էլ չեն գտնում Միքայել Մինասյանին, վերջինս իր թաքստոցից հանդես է գալիս ամենշաբաթյա խոհանոցային տեսանյութերով՝ իշխանություններին մեղադրելով կոռուպցիայի մեջ։

Սոցիալական ցանցերի օգտատերերից շատերը, սակայն, նշում են, որ սպասում են, թե երբ է Միքայել Մինասյանն անդրադառնալու իր կուտակած միլիոններին և դրանց ձեռքբերման ճանապարհներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան