Եթե վարչապետը ներողություն խնդրեր Շուշիի խնջույքի համար, ավելի ազնիվ կլիներ․ արձագանք՝ Փաշինյանի հայտարարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Ամեն օր Կորոնավիրուսով վարակվելու 100-ավոր դեպքերը Կառավարությանն ստիպում են ավելի խստացնել հսկողությունը։ 3 օրով փակվել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան, որի 39 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով, մեկ օրով չի աշխատի «Մեյմանդարի» գյուղատնտեսական շուկան։ Կորոնավիրուսով վարակված վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր  էջում ֆլեշմոբ է սկսել՝ հրապարակում է տնտեսվարողների կողմից կորոնավիրուսից պաշտպանվելու դրական և բացասական պատմությունները։ Ի պատասխան էլ, որոշ օգտատերեր վարչապետին հիշեցնում են, որ օրեր առաջ ինքն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Արցախի նախագահի երդմնակակությունից հետո Շուշիում խմբով տոնական միջոցառման էին մասնակցում՝ չպահելով կանոնները։

Նիկոլ Փաշինյանն այսօր կոշտ արձագանքեց. «Մեկ էլ էդ Արցախի նախագահի ինաուգուրացիան են անընդհատ պտտում, պտտում։ Էդ ինաուգուրացիան տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում։ Շուշիում ոչ մի օրենք չի խախտվել։ Էմտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիներն են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ»։

Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության արարողությունից հետո տոնական խնջույքի սեղանի շուրջ՝ առանց դիմակ-ձեռնոցների, անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահելու իրար շատ մոտ էին հավաքվել Հայաստանի ու Արցախի՝ երկու տասնյակը գերազանցող բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը, ԱԺ նախագահը, Արցախի նախագահը և այլք։  «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը սա համարել էր ԱՀ պարետի թիվ 2 որոշման՝ 20 և ավել անձի մասնակցությամբ տոնական միջոցառման արգելքի շրջանցում, ու դիմել Արցախի ոստիկանություն։ Այնտեղից էլ մեկնաբանել էին, թե դա պետական միջոցառում է։ Factor TV-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանն ասում է՝ հստակ է, որ խախտվել է պարետի որոշումը, ուրեմն՝ ըստ օրենքի՝ վարչական պատասխանատվություն պետք է կիրառվի խնջույքի մասնակիցների նկատմամբ։

«Որևիցե կերպ անընդունելի է խախտել կարգը և ապա հեգնական կերպով խոսել նրանց մասին, ովքեր դրանց մասին բարձրաձայնում են։ Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե վարչապետը ներողություն խնդրեր Շուշիում տեղի ունեցածի համար, և ոչ թե սկսեր այդ քննադատությունը հնչեցնողներին համեմատել ադրբեջանցիների հետ՝ հասկանալի ենթատեքստ տալով դրան։ Սա անընդունելի է»,- ասաց Իոաննիսյանը։

Շուշիի խնջույքում հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար վարչապետին ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին քննադատողներից ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Միսկարյանն ասում է՝ որևէ մեկը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, արտոնյալ չէ, և իզուր են վարչապետի արդարացումները, թե օրենք չեն խախտել, և իրավունք ունեին խնջույքի մասնակցել։

«Ինքը չի գիտակցում, երբ ինքը հռչակում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», դրանից հետո գնալ Արցախում մասնակցել կերուխումի, այն դեպքում, երբ դու քո ժողովրդին արգելում ես նույնիսկ մեկից ավելի հոգով հավաքվեն, կոչ ես անում, որ թաղումներին, մարդ չգնա, և ասել, որ օրենքով ամեն ինչ կարգին է, ուղղակի բարոյական իրավունք չունի այդ մարդը»,- ասաց Միսկարյանը։

Իրեն քննադատողներին ադրբեջանցիների հետ վարչապետի համեմատականը, Գարեգին Միսկարյանը ևս անընդունելի է համարում՝ սևի ու սպիտակի բաժանումն այլևս չի օգնում, հերթը հասել է հայ-ադրբեջանցի համեմատությանը։ «Թիրախ է դարձնում էն մարդկանց, ովքեր իրեն քննադատում են ու վատ առումով է թիրախ դարձնում՝ զուգահեռ տանելով թշնամիների, ադրբեջանցիների, ազգի դավաճանների, դուրսպրծուկների հետ։ Փոխանակ խորամուխ լինի խնդրի մեջ, փորձել հասկանալ ինչու են ասում մարդիկ, ինչ են ասում, պիտակավորում է և արդարացնում իր արածը։ Կարծում եմ վայել չի»։

Հունիսի 2-ի դրությամբ Հայաստանն աշխարհում միավոր բնակչության թվով 5-րդ տեղն է գրավել կորոնավիրուսով վարակվելու ցուցանիշով, և 1-ին տեղը՝ մահերի առումով։ Այս ցուցանիշը հիմք է տվել Դանիել Իոնաննիսյանին իշխանությանը քննադատել իր խոսքով՝ կորոնավիրուսի պատերազմում Հայաստանը պարտության տանելու համար: «Կառավարությունը՝ որպես այս պատերազմում Հայաստանն առաջնորդող մարմին և պարետատունը, պետք է հաշվի առնեին, թե մենք ինչ հասարակություն ունենք, թե մենք ինչ վատ ավանդույթներ ունենք՝ հակաճգնաժամային միջոցառումները նախագծելիս»,- կարծում է Իոաննիսյանը։

Հունիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման նոր 515 դեպք է գրանցվել, վարակակիրների ընդհանուր թիվը Հայաստանում հասել է 10524-ի, որից փաստացի բուժում է ստանում 6841-ը։ Ապաքինվել է ևս 27 մարդ, ընդհանուր՝ 3454։ Մահացել է ընդհանուր առմամբ 229 քաղաքացի, որից 170-ը կորոնավիրուսից, 59-ը՝ կորոնավիրուս և այլ հիվանդություններ ունեցող։ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան