Արցախի ոստիկանության պետը ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանին
Հասարակություն
03.06.2020 | 19:04Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այսօր՝ հունիսի 3-ին ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:
«Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նախ շնորհավորել է Աշոտ Հակոբջանյանին` ոստիկանապետ նշանակվելու կապակցությամբ, այնուհետև կողմերը քննարկել են երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: