Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր վնաս պատճառելու կասկածանքով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2020թ. մայիսի 31-ին՝ տարբեր ժամերի, «Միքայելյան» բժշկական կենտրոնից հաղորդումներ են ստացվել, որ որովայնի ձախ կողմի և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր,  ձախ ազդոսկրի վզիկի կոտրվածք և  փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել  Երևան քաղաքի 3 բնակիչներ:

«Նախնական տվյալներով՝  նույն օրը՝ ժամը 01։15-ին, Մամիկոնյանց փողոցում չորս քաղաքացիներ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում  Երևան քաղաքի 31-ամյա բնակիչն իր մոտ եղած դանակով հարվածել է վիճաբանության մասնակիցներից մեկի՝ 42-ամյա համաքաղաքացու որովայնին և աջ ազդրին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիները տուժող են ճանաչվել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում առգրավվել է առերևույթ հանցագործության գործիք դանակը: Հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

2020թ. մայիսի 31-ին Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը  ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: