Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա խնամակալ է ճանաչվել հորաքույրը․ Նազելին կապրի նրա ու եղբոր հետ

Լուրեր

17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
Բոլորը

Գյումրիում մարտի 5-ին դաժան ծեծի ենթարկված 13-ամյա Նազելին երկարատև բուժումից հետո լիարժեք ապաքինվել ու նախօրեին դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ Այսօր կայացած նիստում Գյումրիի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովը որոշել է նրա խնամակալության հարցը։ Աղջկա խնամակալ է ճանաչվել հորաքույրը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար, սոցիալական աշխատանքի մասնագետ Նելլի Սարգսյանը։

«Հորաքույրը խնամակալ է ճանաչվել Նազելի Խաչատրյանի նկատմամբ։ Քանի որ եղբայրը՝ Ռուդիկը, արդեն 18 տարեկան է, նրա նկատմամբ ճանաչվել է հոգաբարձու»,- ասաց Նելլի Սարգսյանը։

Նա նշեց, որ քույրն ու եղբայրը ապրելու են հորաքրոջ հետ։

«Բնակարան ունի հորաքույրը՝ երկհարկանի առանձնատուն՝ հարմարություններով։ Հնարավոր է՝ հորաքույրը տուն վարձի, եթե զգա, որ պետք է, ինքն էլ, իհարկե, կգնա երեխաների հետ ապրելու։ Այս պահին որևէ խնդիր չկա։ Վաղը որոշումը կլինի հորաքրոջ մոտ, մյուս օրը նա Երևանից Նազելիին կբերի»,- ասաց Նելլի Սարգսյանը։

Աղջկա հետ կատարված դեպքից անմիջապես հետո, հիշեցնենք, նրա խնամակալությունը ստանձնելու համար Երևանում բնակվող մի կին էր դիմել։

«Այդ հարցը հանձնաժողովում քննարկվեց, բայց Կառավարության որոշմամբ, եթե հարազատն է ուզում խնամակալ ճանաչվել, առաջնայնությունը տալիս ենք իրեն»,- ասաց Սարգսյանը։

Նշենք նաև, որ ավելի վաղ աղջկա հարազատները հրաժարվել էին ստանձնել նրա խնամակալությունը, նույնիսկ հիվանդանոց չէին այցելել՝ տեսակցելու,  բացառությամբ եղբորից։ Մեր զրուցակիցը նշեց՝ հիմա, երևի, ազգակցական կապն է արթնացել, և հորաքույրը պատրաստակամություն է հայտնել ստանձնել աղջկա խնամքը։

«Երևի ազգակցական ջիգյարը մեջը արթնացավ, գյումրեցու պես ասեմ։ Հետո էլ քույր ու եղբայր իրար հանդիպեցին, ջերմություն զգացին։ Նազելին ցանկացավ անպայման վերադառնալ Գյումրի, լինել եղբոր կողքին, եղբայրն էլ՝ քրոջ։ Այս պահին հորաքույրը դիմում է տվել, պատրաստ է երկուսի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվել»,- ասաց Նելլի Սարգսյանը։

Նա նաև հավելեց, որ ընտանիքը Գյումրիում է, խնամակալության հանձնաժողովն էլ նրանց ուշադրության կենտրոնում կպահի։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից Գյումրիի Ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դին՝ բռնության հետքերով: Երեխան տեղափոխվել էր «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական» հիվանդանոց, ապա՝ Երևան։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել ու կալանավորվել 28-ամյա մի տղամարդ։ Նա սկզբում խոստովանել էր, որ ինքն է ծեծի ենթարկել 43-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը, սակայն ավելի ուշ հրաժարվել էր իրեն առաջադրված մեղադրանքից ու ցուցմունք տալուց։  Տղամարդը, որը կնոջ ընկերն էր, խանդի հողի վրա նախ հարվածել էր կնոջը, ապա նաև վեճին միջամտած աղջկան։

Դեպքի առթիվ 2020 թվականի մարտի 5-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ)կետերով:

Էմմա Չոբանյան