Ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի տնօրենի կողմից խաբեությամբ խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

Լուրեր

17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  2019թ. հունվարի 8-ին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ և «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունների միջև կնքվել է բեռի փոխադրման մասին պայմանագիր, որի համաձայն՝ վերջինս պարտավորվել է պատվիրատուի կողմից իրեն վստահված բեռները հասցնել նշանակման վայր: Պայմանագրի հիման վրա իրականացված բեռնափոխադրումների համար կազմված 17 հաշիվ-վավերագրերի արդյունքում «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության հանդեպ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության պարտքը 2019 թ. ապրիլի 3-ի դրությամբ կազմել է 120.735.150 ՀՀ դրամ, որը վերջինիս կողմից չի վճարվել:

2019թ. օգոստոսի 1-ին «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունը դիմել է ՀՀ սնանկության դատարան՝ վերոհիշյալ  ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, որը դատարանի կողմից վարույթ է ընդունվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենը «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությանը վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, իր ստորագրությամբ հասատելով, կեղծել է քննությամբ դեռևս չպարզված անձի կողմից մինչ այդ կազմված, «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության տնօրենի փոխարեն վերջինիս ստորագրությունը դրանում կեղծած  «11.01.2019թ.» թվագրությամբ  «Համաձայնագիր /պայմանագիրը փոփոխելու մասին/» վերտառությամբ իրականությանը չհամապատասխանող փաստաթուղթը և այդ կեղծ փաստաթղթի պատճենը, որպես ապացույց օգտագործելով, իր ընկերության ներկայացուցչի միջոցով 2019թ. սեպտեմբերի 9-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության` 2019 թ. հունվարի 8-ին կնքված բեռի փոխադրման մասին պայմանագիրը և «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության անվամբ դուրս գրված հաշիվ վավերագրերը անվավեր ճանաչելու պահանջների մասին, որը դատարանի կողմից ընդունվել է վարույթ:

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենը վերոհիշյալ կեղծ փաստաթղթի պատճենը կրկին օգտագործելով որպես «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության պահանջը հերքող ապացույց՝ սնանկության գործի քննության ընթացքում  2019 թ. օգոստոսի 30-ին դատական նիստի ժամանակ իր ընկերության ներկայացուցչի միջոցով ներկայացրել է սնանկության դատարանին:

Արդյունքում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենը դատարաններում, որպես ապացույց, ներկայացուցչի միջոցով օգտագործելով իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ փաստաթուղթը, ուղղակի դիտավորությամբ խաբեության եղանակով խոչընդոտել է «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությանը ստանալ բեռնափոխադրումների արդյունքում գոյացած 120.735.150 ՀՀ դրամ գումարը՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: