Ինչո՞ւ էին Ավինյանն ու Թորոսյանն առանց ձեռնոցների, երբ Փաշինյանը վարակակիր է

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր պարետատան ճեպազրույցը տեղի ունեցավ բացօթյա՝ վարչապետի առանձնատան բակում: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, և նա մեկուսացված է:

Վարչապետն աշխատանքային պարտականությունները կատարում է կեցավայրից: Ճեպազրույցի ընթացքում աչքի էր ընկնում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի վարակակիր լինելու փաստին զուգահեռ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առանց ձեռնոցների էին: Նրանք օգտվում էին միևնույն ամբիոնից:

Օրինակ՝ վարչապետը նոթատետրն էր դնում-վերցնում, իսկ հետո նախարարն ու փոխվարչապետն այլ փաստաթղթեր: Factor.am-ն առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց արդյոք անհրաժեշտություն չկա՞ր, որ Թորոսյանը և Ավինյանը ևս ձեռնոցներով լինեին՝ անվտանգության նկատառումներով պայմանավորված:

«Վարչապետը որպես վարակակիր ձեռնոցներով էր, իսկ մյուսները ձեռքերն ախտահանում էին ալկոգելով: Կոնկրետ վարակակիր անձն ամբիոնի մոտ եղել է ձեռնոցներով»,- ասաց նա:

Ն. Կ