Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա. ՀՀ նախագահի ուղերձը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանը շնորհավորել է երեխաների իրավունքների պաշտպանության օրը

Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է:

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա… Ապագան գալիս է վաղը, բայց սկսվում է այսօր՝ յուրաքանչյուր նորածնի ճիչով, յուրաքանչյուր ծնողի բերկրանքով, պետության ամեն նոր քաղաքացու անվամբ:

Սիրելի՛ երեխաներ, իմ կրտսե՛ր բարեկամներ,

Գիտեմ, որ այս օրերին շատ դժվար է տանը նստելը, երբ բնությունը, բակը, խաղը դուրս են կանչում: Շնորհակալ եմ, որ համբերում եք և հասկանում: Հավատացեք, որ այսօրվա դժվարությունն ու անհարմարությունը վաղվա ավելի լավ օրվա համար են, երազանքների օրվա համար:

Ձեր մեջ երազանքներ կան, որոնք ոչ միայն ձերն են, այլև ձեր ծնողներինը: Պետք է կարողանանք միասին այնպես անել, որ իրականությունը լինի ձեր երազանքի նման:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեխաների միջոցով մենք նորովի ենք բացահայտում մեզ շրջապատող հսկա աշխարհը: Այն մեծ ու փոքր, բազմագույն ու բազմաշերտ աշխարհների խճանկար է: Մանկական աշխարհն այդ խճանկարի ամենագունագեղ մասն է, որը կառուցվում է երեխաների շնորհիվ ու մեծերիս մասնակցությամբ: Որպես պետություն և քաղաքացի, որպես ընտանիք և ծնող, որպես իշխանություն և հասարակություն եկեք չխնայենք մեր ջանքերը: Գործի դնենք մեր սիրտն ու միտքը, որ այդ աշխարհը կառուցվի ամուր և կայուն հիմքերի վրա, լինի հնարավորինս գեղեցիկ ու լուսավոր, հուսառատ ու հուզառատ:

Սակայն հանուն երեխաների և երեխաների համար գործադրվող բոլոր ջանքերը իզուր կլինեն, եթե նախ և առաջ չերաշխավորվի նրանց խաղաղ մանկությունը: Խաղաղությունը միայն կապույտ երկինքը չէ: Խաղաղությունը նաև այն մթնոլորտն է, որտեղ սեր, հանդուրժողականություն ու համերաշխություն կա ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի, ինչպես հարազատների, այնպես էլ անծանոթների միջև:

Այսօր մեր ապագայի պաշտպանության օրն է: Պաշտպանությունը նշանակում է նաև պատասխանատվություն երեխայի այսօրվա ու վաղվա համար, նրա ազատության և իրավունքի համար, նրա ճակատագրի համար:

Երեխաները պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում: Անկախ մեր զբաղեցրած պաշտոնից և հասարակական դիրքից բոլորս պետք է դրսևորենք ամենօրյա և անձնական բարձր պատասխանատվություն: Իսկ ցանկացած պարտավորություն ստանձնելիս՝ միջազգային փաստաթղթերից մինչև դրանցից բխող օրենքներն, ուսման ծրագրերն ու դասագրքերը, մենք պետք է առաջնորդվենք նախ և առաջ ընտանիքի և երեխաների մասին մեր ազգային արժեհամակարգից բխող ընկալումներով: Այդ փաստաթղթերը, օրենքները կիրառելիս պետք է գտնվեն այնպիսի կարգավորումներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությանն, ապագայի ու երեխաների մասին մեր պատկերացումներին, հարիր կլինեն մեր ազգային նկարագրին:

Սիրե՛նք ու պաշտպանե՛նք երեխաներին և նրանց իրավունքներն, ի դեմս նրանց՝ պաշտպանե՛նք մեր ընտանիքի, մեր երկրի, մեր հասարակության վաղվա օրը: