Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Հասարակություն
29.05.2020 | 21:47ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: Տեղեկությունը factor.am-ի հետ հաստատեց ՔԿ խոսնակը։
«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրգործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ»,- ասացին ՔԿ մամուլի ծառայությունից։