Սամվել Բաբայանի նշանակումը ԱԽ քարտուղարի պաշտոնում խնդիր կլինի Արցախի ներքաղաքական դաշտում․ Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

– Պարո՛ն Սաֆարյան, Ալիևը կրկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է խոսել՝ նշելով, որ կարգավորման բանակցությունների առարկան փուլային լուծումն է՝ չնայած, իր խոսքով, Հայաստանի ղեկավարությունը պաշտոնական ելույթներում փորձում է հերքել դա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

– Ինչո՞ւ պիտի հավատանք Իլհամ Ալիևին և չհավատանք Հայաստանի պաշտոնական ղեկավարությանը, երբ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները ճիշտ և ճիշտ կրկնում են Բրատիսլավայի և դրան նախորդած ու հաջորդած հանդիպումներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները։ Ալիևը ուղղակի փորձում է հոգեբանական ճնշում գործադրել։ Ալիևը մշտապես հետևում է Հայաստանի ներքաղաքական վիճակին, կարծում եմ՝ պատահականություն չի, որ իր հերթական սխալ հաշվարկով, եթե Հայաստանում, այսպես ասած, կորոնավիրուսի հետ կապված աճի տեմպեր կան, ընդդիմությունը փորձում է շահարկել և այլն, ինքը փորձում է ուղղակի այդտեղ տեղավորվել։ Բայց ես կարծում եմ, որ անօգուտ և անպտուղ բան է։ Նա փորձում է ուղղակի հայաստանյան ընդդիմությանը սնուցել կեղծ օրակարգով, որպեսզի, այսպես ասած, իշխանության թուլացման գործողություններին մասնակցի։ Իրականում, բացի այն, որ ներկայում, առավել ևս՝ այս իրավիճակում, բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա, կան ուղղակի կոնտակտներ՝ տեսակոնֆերանսների և հեռախոսազանգերի միջոցով, միևնույն ժամանակ, Ալիևը փորձում է ուղղակի Ռուսաստանին հաճո հայտնի պլանը խաղարկել։ Բայց, կրկնում եմ, հիմնական թիրախը Հայաստանի ընդդիմությանը սնուցելն է կեղծ օրակարգով, իբրև թե նման հարց է քննարկվում։ Կարելի է Ադրբեջանի ստրատեգիան մեկ բառով բնութագրել․ Հայաստանի իշխանությանը, այսպես ասած, թուլացնելու քաղաքականություն։ Ալիևը կոմպլեքսներ ունի, նա գիտի, որ ինքը լեգիտիմ չէ, գիտի, որ բռնությամբ է պահում իր իշխանությունը։ Նախկինում նա փորձում էր փոխզիջումների հակելու համար լեգիտիմության պակաս ունեցող Սերժ Սարգսյանին դրդել իրեն շահավետ քայլերի, այժմ մեծ վախ ունի Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունից և փորձում է կորոնավիրուսային այս իրավիճակում ընդդիմադիր օրակարգում դնել ևս մեկ հարց։

– Նա նաև Բաքվի տեսլականն է ներկայացրել փուլային տարբերակի հետ կապված՝ նշելով, որ առաջին փուլում ենթադրվում է, իր խոսքով, «հողերի մի մասի ազատագրում օկուպացիայից»։ Արցախի նախագահն էլ այսօր այդ մասին խոսել է՝ նշելով, որ հնարավոր է փուլային տարբերակով լուծում, բայց առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ և անվտանգության երաշխիքների ընդունմամբ։ Հայկական և ադրբեջանական կողմերի տեսակետներն այս հարցում, ըստ էության, չեն փոխվում։ Ի՞նչ սպասել, եթե ընդունենք, որ իսկապես փուլային տարբերակի քննարկմամբ են առաջ շարժվելու բանակցությունները։

– Ես չեմ կարծում, թե առանձնապես լուրջ փոփոխություններ, բեկում հնարավոր է սպասել։ Լուրջ բեկում հնարավոր է, եթե Հայաստանի համանմանությամբ Ադրբեջանում էլ տեղի ունենա իշխանափոխություն և իշխանության գան ուժեր, որոնք նույնքան ժողովրդավար լինեն, որքան Հայաստանի վարչապետն է։ Այս կտրվածքով, թերևս, կարելի է ուղղակի մի բան վստահաբար ասել, որ քանի դեռ Իլհամ Ալիևը իշխանության գլխին է, միշտ ունենալու է դեմքը պահելու խնդիր: Նա իր հասարակությանը խոստացել է, որ բանակցային կամ պատերազմական եղանակով վերադարձնելու է բոլոր տարածքները, հետևաբար՝ այս կտրվածքով ոչինչ սպասել պետք չէ, որովհետև այդ օրակարգը Հայաստանի կողմից վաղուց մերժվել է՝ 1998 թվականից սկսյալ։

– Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար պետք է Բաքուն ճիշտ գնահատի ժամանակն ու աշխարհաքաղաքական իրադրությունը և լուծի հարցերը։ Ձեր կարծիքով՝ սա դարձյալ ներքին լսարանի համար արված հայտարարությո՞ւն է, թե՞ մոտ ապագայում իրավիճակի սրացումներ սպասել։

– Ալիևը փորձում է հերթական անգամ իր զինանոց վերադարձնել ուժի սպառնալիքը, բայց նա, կարծում եմ, գիտակցում է, որ առանց այն էլ ապրիլյան պատերազմով ինքը խնդիրը մղել է խորը փակուղի։ Եվ այս կտրվածքով ևս մեկ փորձ ուղղակի ճակատագրական կլինի և՛ տարածաշրջանի, և՛ Ադրբեջանի համար։

– Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի կառավարությունում նշանակումներ է արել։ Մասնավորապես, Մասիս Մայիլյանը վերանշանակվել է ԱԳ նախարարի պաշտոնում, Սամվել Բաբայանն էլ նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Արայիկ Հարությունյանի կադրային քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում։

– Նկատելի է, որ նա փորձում է իշխանությունը կիսել առավելապես իրեն ընդդիմադիր հանդես եկած ուժերի հետ, որովհետև այս երկու առանցքային պաշտոնները նա տվել է իր մրցակից ուժերի ներկայացուցիչներին։ Քանի որ առանց այն էլ, կորոնավիրուսով պայմանավորված, մասնակցությունն ընտրություններին Արցախում ցածր էր, սա կարելի է համարել Արայիկ Հարությունյանի կողմից Արցախում կոնսոլիդացիային միտված քայլ։ Եվ, համենայն դեպս, Մասիս Մայիլյանը, որպես ԱԳ նախարար, ոչ պակաս չափով ընդունելի է եղել, այսպես ասած, Երևանի հետ սինքրոն գործելու հայտարարություններ է արել, Արայիկ Հարությունյանը, թերևս, այդ կերպ փորձում է ընդգծել, որ ինքը Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ շատ ներդաշնակ գործելու է։

– Մասնավորապես, Սամվել Բաբայանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակելը ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով նրա կողմից նախկինում արված բավական կոշտ հայտարարությունները։ Բաբայանը քրեական հանցագործություններում ներգրավվածության մասին հայտարարություններ է հնչեցրել Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարության հասցեին։

– Սա խնդիր կլինի Արցախի ներքաղաքական դաշտում, որովհետև դժգոհություններ կլինեն։ Մանավանդ, որ Սամվել Բաբայանը թվացյալ հեղափոխական օրակարգ էր բերում։ Տեսնենք՝ ինչպես կավարտվի այս ամենը։ Այս պահին դժվար է ասել՝ ինչ տեղի կունենա։ Համենայն դեպս, ինքը իր ընտրազանգվածի առջև այս ամենը ներկայացնելու խնդիր կունենա։

Թամարա Հակոբյան