Հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը

Լուրեր

30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը։

Հիշեցնենք, Սահմանադրական դատարանի դիմումը  կապված էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ, որով մեղադրվում է Քոչարյանը։

Փաստաթղթում նշվում է, որ ՄԻԵԴ-ը չի կարողացել  գտնել ուղիղ կապ առաջին երկու հարցերի և ընթացիկ ներքին դատավարության միջև, որը հարուցվել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Հիշեցնենք՝ այդ 2 հարցերն էին․
1․ Արդյոք որակական նույն պահանջնե՞րն են ներկայացվում (որոշակիություն, մատչելիություն, կանխատեսելիություն և կայունություն) Եվրոպական Կոնվենցիայի 7-րդ հոդվածի և Կոնվենցիայի այլ՝ 8-11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ:

2․Եթե ոչ, այդ դեպքում ի՞նչ չափորոշիչներով են դրանք տարանջատվում:

Սահմանադրական դատարանի ուղղած երրորդ հարցը, որն էր՝ կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշ իրավադրույթներին հղում պարունակող ու դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, և կայունության պահանջները, ՄԻԵԴ-ը գրել է․

«Այդպիսի իրավադրույթը, որը կիրառվում է գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին հոդված 7-ի հետ անհամատեղելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տա անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ հասկանալ, կանխատեսել, թե ինչ վարքագիծ կբերի քրեական պատասխանատվության»։

Սահմանադրական դատարանի չորրորդ հարցը, որը վերաբերում էր Քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս), այն է՝ ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող ու դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց էական նմանությունները կամ տարբերությունները, ՄԻԵԴ-ը գրել է․ «Այսպիսի գնահատականները պետք է հաշվի առնեն կոնկրետ հանգամանքները (կոնկրետացման սկզբունք), ոչ թե իրականացվեն վերացական ձևով»։

Հիշեցնենք՝ 2019-ի հուլիսին հայտնի է դարձել, որ Սահմանադրական դատարանը կասեցնում է Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթները և դիմում ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։