Գաղտնի համաձայնությամբ թուրքերը հարձակվեցին Հայաստանի վրա, ռուսները եկան մեզ «փրկելու»․ հիմա էլ նման միտումներ նկատելի են․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր և ղեկավար Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, այսօր Հանրապետության տոնն է։ Շուրջ 600 տարվա դադարից հետո Հայաստանը վերջապես պետականություն հռչակեց։ Կխնդրեմ նախ օրվա խորհրդից խոսենք։

– Օրվա խորհուրդը, իհարկե, հայոց պետականության վերակերտման, վերստեղծման գործընթացի սկիզբն էր, որը սկզբնավորվեց մայիսի 28-ին, զարգացումներ ապրեց, և մենք 1920 թվականի հունվարին արդեն միջազգայնորեն ճանաչված երկիր ունեցանք, որը նաև իր նվաճումները՝ արտաքին և ներքին, ամրագրեց տարբեր միջազգային պայմանագրերով։ Խորհուրդը մեր Առաջին Հանրապետության, այսինքն՝ մեր այժմյան Հանրապետության իրավանախորդի իրավունքներին տեր կանգնելն է, դրանք զարգացնելը և մեր ազգային ու պետական իղձերի կատարումը։

– Դուք ամենայն խորությամբ ուսումնասիրել եք այդ ժամանակաշրջանն ու նշում եք, որ Վիլսոնի իրավարար վճիռն ուժ ունի նաև այսօր, և որ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը կարող է հանդես գալ որպես Առաջին Հանրապետության ժամանակ կնքված այդ դաշնագրի իրավահաջորդը։ Կխնդրեմ մանրամասնեք՝ միջազգային իրավունքի իմաստով որքանո՞վ է դա հնարավոր։

– Ցանկացած իրավարար վճիռ անժամկետ է և անբեկանելի։ Դա ամրագրված է 1898 թվականի Հաագայի առաջին և 1907 թվականի երկրորդ կոնֆերանսի փաստաթղթերով։ Հետևաբար, երբ այդ իրավարար վճիռը կայացվեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին և ուժի մեջ մտավ, այն առ այսօր ուժի մեջ է՝ անկախ նրանից՝ իրականացվե՞լ է, թե՞ ոչ։ Փաստաթուղթը կատարվել է Փարիզի վեհաժողովի Մեծ եռյակի՝ Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի և Իտալիայի հայցադիմումի հիման վրա, իսկ հաշվի առնելով, որ նրանք էլ հանդես էին գալիս ամբողջ Վեհաժողովի անունից, ուրեմն՝ բոլոր այդ երկրների անունից ստացված հայցադիմումի հիման վրա էլ ԱՄՆ նախագահն իրականացրել է, իսկ ըստ միջազգային օրենքի՝ հայցադիմումը արդեն իսկ համաձայնություն է՝ ճանաչելու և ընդունելու ցանկացած վճիռ։ Հետևաբար, երբ կնքվեց և ստորագրվեց իրավարար վճիռը, այդ օրվանից ուժի մեջ մտավ, և Հայաստանի Հանրապետության սահմանները, գոնե՝ հայ-թուրքական սահմանի մասով, ճանաչվեցին ըստ այդ վճռի։ Այն չիրականացվեց, որովհետև Հայաստանի Հանրապետությունը բռնազավթվեց 11-րդ Կարմիր բանակի և քեմալական բանակի կողմից, ապա նրա մի մասը բռնակցվեց 1922 թվականին Սովետական Միությանը, և այդպես էլ մնաց մինչև 1991 թվականը։ 1991-ին, Հայաստանի անկախացումով, մենք նորից ունեցանք միջազգային սուբյեկտ՝ վերստեղծված այն նույն տարածքի վրա, ինչ Առաջին Հանրապետությունն էր։ Հետևաբար՝ մենք ունենք հիմա Հայաստանի երկրորդ Հանրապետությունը, որը իրավահաջորդն է Առաջին Հանրապետության բոլոր իրավունքների և պարտականությունների։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր հիմա պետք է արվեն այդ ուղղությամբ և, ընդհանրապես, ինչո՞ւ մինչև հիմա ոչինչ չի արել Հայաստանի Հանրապետությունը որևէ կառավարության օրոք։

– Ինչու չեն արել՝ իրենց պետք է հարցնել։ Կարծում եմ՝ մի շարք պատճառներ կան․ առաջինը չիմացությունն է, երկրորդը՝ չուզենալը մտնել, ըստ իրենց՝ բարդ, ըստ ինձ՝ բավականին հեշտ միջազգային իրավունքի դաշտ, երրորդն էլ՝ քաղաքական կամքի բացակայությունը։ Ի՞նչ պետք է արվի։ Առաջին քայլով, կարծում եմ, պիտի հայց ներկայացվի մասնագիտական միջազգային իրավունքի խմբի՝ պահանջելով պատասխան՝ արդյո՞ք 1920 թվականին Հայաստանի և Ադրբեջանի բռնազավթումը 11-րդ Կարմիր բանակի կողմից հանդիսանում է օկուպացիա՝ ըստ միջազգային իրավունքի։ Դրա մասին, իհարկե, կա Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի քաղաքական դիրքորոշումը, բայց մեզ պետք է իրավական եզրակացություն։ Այդ եզրակացությունը միանշանակորեն լինում է դրական, ինչը նշանակում է՝ 1920 թվականի նոյեմբերից հետո օկուպանտի որևէ գործողություն չի կարող իրավական, օրինական հետևանք ստեղծել։ Այն է՝ Արցախի հարցով մենք ազատվում ենք սովետական բեռից՝ կավբյուրոյի որոշում, հորինովի սահմաններ և այլն։ Երկրորդ քայլն էլ՝ պետք է Հայաստանի Հանրապետությունը գոնե մասնագիտական կարծիք հայցի մասնագիտական իրավաբանական խմբից, որովհետև իրավաբանների կարծիքը ևս, ըստ Վիեննայի կոնվենցիայի, հանդիսանում է միջազգային իրավունքի աղբյուրներից մեկը, հետևյալ հարցով՝ արդյո՞ք իրավարար վճիռն առ այսօր ուժի մեջ է, թե՝ ոչ։ Պատասխանի դեպքում կարելի է արդեն դիմել ՄԱԿ-ի դատարան՝ խորհրդատվական կարծիք հայցելու, դրա պատասխանն էլ ստանալուց հետո կա՛մ մտնել երկկողմ բանակցությունների մեջ Թուրքիայի հետ, կա՛մ փորձ անել Թուրքիայի հետ միասին գնալ միջազգային դատարան նույն հայցով, այն է՝ իրավարար վճռի կարգավիճակը հստակեցնելու։ Դրանից հետո արդեն այդ վճռի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ International Court of Justice-ի ցանկացած որոշում պարտադիր փաստաթուղթ կլինի կատարման բոլորի համար։ Դա էլ պետք է ներկայացնել Անվտանգության խորհուրդ։ Այս հերթականությամբ պետք է աշխատել։

– Այսինքն՝ ներկայում առկա աշխարհաքաղաքական իրավիճակում դա իրատեսական եք համարում։ Նույնիսկ Թուրքիան մի կողմ թողնելով՝ այլ տերությունների նույնպես, կարծես, ձեռնտու չի լինի պաշտպանել սա։

– Իսկ դա բոլորովին կապ չունի խնդրի հետ։ Հարցը դատարանում է լուծվում, իսկ դատարանն առաջնորդվում է միջազգային իրավունքով։ Մեզ այս փուլում պետք է միջազգային իրավունքով հարցի լուծում, այսինքն՝ փաստաթուղթ։ Եթե ձեզանից ինչ-որ գույք են խլել՝ անկախ նրանից՝ այդ գույքը կարող եք հետ բերել, թե ոչ, առաջին հերթին պիտի դատարանով փաստեք, որ այդ գույքը ձեզ է պատկանում։ Նախ վերցրեք այդ դատական վճիռը, որ ձեզ է պատկանում, հետո տարեք դատական վճիռների կատարման համապատասխան մարմին, որը միջազգային իրավունքի մեջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է։ Մենք թող այդ փաստաթուղթն ունենանք, ներկայացնենք Անվտանգության խորհուրդ, ԱԽ-ն թող ինքը որոշի՝ ի՞նչ միջոցներով է պարտադրում դրա կատարումը։ Կրկնեմ՝ Միջազգային դատարանի որոշումը պարտադիր է ԱԽ-ի համար ևս։ Կամ, եթե չի կարողանում որոշի, գտնի ինչ-որ միջանկյալ տարբերակ, որը մեզ համար ընդունելի կլինի։ Այսինքն՝ մենք պետք է հաղթաթուղթ ունենանք։ Տեսեք, մեր հիմնական պայքարը, չգիտեմ ինչու, դարձել է Ցեղասպանության ճանաչումը, բայց հարց չեն տալիս՝ իսկ Ցեղասպանության ճանաչումը ի՞նչ է տալիս ընդհանրապես։ Երկրները ճանաչեցին, Թուրքիան էլ ճանաչեց, բայց չէ՞ որ այդ ճանաչումները պարզապես բանաձևեր են կատարված ինչ-որ փաստի մասին։ Իսկ այս պարագայում արդեն դատական վճիռը կատարման համար պարտադիր փաստաթուղթ է՝ կոնկրետ հետևանքներով, այն է՝ տարածքի տիտղոսի՝ պատկանող երկրին վերադարձնել տարածքը։ Այո՛, Թուրքիան, հնարավոր է, չենթարկվի, բայց այդ դեպքում կունենա լուրջ խնդիրներ արդեն ոչ թե մեզ հետ, այլ միջազգային հանրության և, շատ հնարավոր է, Թուրքիան մեզ առաջարկի միջանկյալ արտոնություններ։ Օրինակ՝ ազատ տարանցում, բաց սահման, սահմանի ապառազմականացում, Նախիջևանի հարցում չմիջամտություն, Արցախի հարցում չմիջամտություն, էքստերիտորիալ ներդրումներ, մշակութային ժառանգության վերադարձ և բազմաթիվ նման բաներ։

– Վերադառնալով Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանին, չնայած կարճատև կյանքին՝ մեծ ձեռքբերումներ արձանագրեց Հանրապետությունը։ Ձեր կարծիքով՝ պետականաշինության գործում ի՞նչ կարևոր քայլեր արվեցին, որոնք հիմա էլ արդիական են և կարող են արվել։

– Իսկապես, երբ համեմատում ենք առաջին Հանրապետության 2.5 տարին և ներկայիս կառավարության 2 տարին, առաջին Հանրապետության տարիները բացառիկ են։ Նախ՝ պիտի հաշվի առնենք, որ անհամեմատ ծանրագույն պայմանների մեջ է եղել այդ Հանրապետությունը՝ Ցեղասպանությունից փրկված հսկայական թվով գաղթականներով, հիվանդություններով, պատերազմներով, սակայն, այս ամենով հանդերձ, մենք տեսնում ենք, որ և՛ ներքին կյանքում հսկայական օրենսդրական աշխատանք կատարվեց, հսկայական գիտական ներուժ հավաքվեց, հիմնվեց Երևանի պետական համալսարանը, դպրոցներ, և՛ արտաքին քաղաքականության մեջ բավականին լուրջ նվաճումներ կան՝ հենց Սևրի պայմանագիրը ու Վիլսոնի իրավարար վճիռը։ Մենք տեսնում ենք, թե ինչ հսկայական աշխատանք է կատարել այդ պատվիրակությունը։ Երբ ես ուսումնասիրում եմ, զարմանում եմ, թե ինչ փաստաթղթեր, տեղեկանքներ են պատրաստվել, ի վերջո՝ մի բուռ ժողովուրդ է եղել, և այսօրվա տեխնիկական հնարավորություններն էլ չեն եղել, բայց մարդիկ այդ ամենն արել են։ Այնպես որ՝ մենք արմատներով, կարելի է ասել, գալիս ենք Առաջին Հանրապետությունից, և դա այն խարիսխն է, որի վրա հիմնված են այսօրվա Հանրապետության գրեթե բոլոր նվաճումները։

– Հիմա Հայաստանը, ըստ Ձեզ, որքանո՞վ է ապահովագրված այդ ժամանակաշրջանի ցնցումներից՝ թե՛ աշխարհաքաղաքական դասավորումների, թե՛ պետականության ամրության, թե՛ դաշնակից պետություններին ճիշտ ընտրելու իմաստով։ 1918 թվականին Հայաստանը փաստացի միայնակ էր մնացել հզոր Թուրքիայի դեմ, չնայած բարեկամ համարվող պետություններ կային։

– 1918 թվականին մենք դաշնակիցներ ունեինք՝ Անտանտի երկրները, և իրենք, եթե ոչ զորքով, գոնե զինամթերքով օգնել են, ԱՄՆ-ն էլ 1919 թվականից է օգնել։ Մեր ամբողջ խնդիրն այն էր, որ մեր ժողովրդի դաշնակից Ռուսաստանն այդ ժամանակ արդեն գտնվում էր բոլշևիկների իշխանության տակ, և նրանք ինտենսիվորեն զինում և ամեն ինչով պաշտպանում էին քեմալական թուրքերին։ Եվ, ըստ էության, կործանման պատճառը դա էր։ Իսկ ակնկալել, որ այդ ժամանակ՝ պատերազմից հետո, երբ զորքերը ցրվել էին, որևէ մեկը բախման կգնար Ռուսաստանի հետ, իրատեսական չէր։ Բնականաբար, որևէ մեկը չէր կարող և չկռվեց մեզ համար։ Հիշենք, որ կա 1920 թվականի օգոստոսի 24-ի գաղտնի ռուս-թուրքական համաձայնագիրը՝ կնքված Մոսկվայի առաջին կոնֆերանսի ժամանակ, որտեղ Լենինը և Էնվերը եկան համաձայնության, թուրքերը սեպտեմբերին հարձակվեցին Հայաստանի վրա, նվաճեցին Հայաստանի կեսը, իսկ ռուսները եկան մեզ «փրկելու»։ Հիմա, ցավոք, նման միտումներ նկատելի են, եթե ոչ Հայաստանի ամբողջական մասով, ապա Արցախի։ Այսինքն՝ այնտեղ ստեղծել իրավիճակ, բախումներ, եթե հնարավոր է՝ արտաքին ուժերի ներգրավում, Նախիջևանի մասով՝ Թուրքիա, հետո Հայաստանին կանգնեցնել այնպիսի փաստի առաջ, որ Հայաստանը ռազմական առումով միայնակ չի կարող դիմագրավել երկու ճակատի՝ Թուրքիայի և Ադրբեջանի, էլի գնա Ռուսաստանի «ոտը» և, ինչպես իրենց որոշ քաղաքագետներ են հնչեցնում, Արցախը որպես Ռուսաստանի տարածք, իսկ Հայաստանն էլ, որպես «թեթև սովետական միության» մաս, փորձ անել ներառել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ։ Այս վտանգներն այսօր բավականին ռեալ են և, ցավոք, համարժեք պատասխաններ չկան։ Իսկ համարժեք պատասխանն այս դեպքում պետք է լիներ այլընտրանքային անվտանգության օղակների ստեղծումը Հայաստանի շուրջ, որը ես չեմ տեսնում։

Թամարա Հակոբյան