Հարցը իրավական ոլորտ տանելը խանգարում է դրա քննարկմանը, բայց դա նախարարի որոշումն է, ես դեմ չեմ. Սմբատ Գոգյան

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Օրեր առաջ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց այն հիմնավորմամբ, որ կրթության և գիտության ոլորտում բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և առաջ են եկել հակասություններ:

Սմբատ Գոգյանը հայտարարեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։

Ավելի ուշ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաղորդում է տալիս հանցագործության մասին: Նրա խոսքով՝ կա՛մ Գրիշա Թամրազյանը պետք է պատասխան տա հովանավորչության համար, կա՛մ Սմբատ Գոգյանը՝ սուտ մատնության: Դրանից հետո արդեն ԱԺ հանձնաժողովը Սմբատ Գոգյանի և Գրիշա Թամրազյանի հարցը քննարկեց փակ դռների հետևում: Հետագա զարգացումների վերաբերյալ Factor.am-ը զրուցել է Սմբատ Գոգյանի հետ:

-Պարո՛ն Գոգյան, հնարավո՞ր է՝ հետ վերցնեք հրաժարականի Ձեր դիմումը:

-Ես ակնկալում եմ իմ բարձրացրած խնդրի հանգուցալուծում, իմ հրաժարակի դիմումը երկրորդական է…

-Տեսե՞լ եք՝ կառուցողական որևէ քայլ կառավարության կողմից՝ խնդրին օբյեկտիվորեն մոտենալու, հետամուտ լինելու առումով:

-Դե հանձնաժողովի նիստը եղավ, կտեսնենք՝ դրանից հետո ինչ կլինի: Թամրազյանի մեկնաբանությունները մի քիչ տարօրինակ էին, բայց եկեք չշտապենք, մնացածը ընթացքում կերևա:

-Այն բանից հետո, ինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի մասին հայտարարություն արեցիք, նրա հետ որևէ հանդիպում, քննարկում, շփում ունեցե՞լ եք: Փորձե՞լ են Ձեզ հետ կապվել:

-Մի քանի ամիս առաջ նկատեցի, որ նա ինձ ջնջել է ֆեյսբուքյան ընկերների ցանկից, դրանից հետո շփում չի եղել, միայն՝ պաշտոնական գրագրություն:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Արայիկ Հարությունյանի՝ հանցագործության մասին հրապարակային հաղորդմանը:

-Թող դատական գործ հարուցվի, ես դեմ չեմ, բայց քննարկումը պետք է շարունակվի, պետք է այդ երկու պրոցեսը զուգահեռ գնան, այլապես կարող է այդ գործն իրավապահների մոտ երկու տարի ձգձգվի, վերջում էլ պարզվի, որ ոչ մի սուտ մատնություն էլ չկա, բայց մեր կրթությունը չի կարող այդքան սպասել:

-Իսկ մտավախություն չկա՞, որ մի պրոցեսը կարող է խանգարել մյուսին:

-Ինձ թվում է՝ հարցը իրավական ոլորտ տանելը խանգարում է դրա քննարկմանը, բայց դա նախարարի որոշումն է: Ամեն դեպքում, ես վերջնական իրավական գնահատականին կողմ եմ, բայց դա շատ դանդաղ պրոցես է: Հիմա, օրինակ, դպրոցների տնօրենների մոտ չարաշահումներ են հայտնաբերում, գործ է հարուցվում, մարդիկ փողը վերադարձնում են, գործը կարճվում է, և այդ նույն մարդը, որը չարաշահում էր արել, մնում է տնօրենի պաշտոնում, բայց դրանից մեր կրթությունը շահու՞մ է: Սպասենք, տեսնենք, թե այս պարագայում ինչ կլինի: Համենայն դեպս, հարցը պետք է դիտարկվի նաև էթիկայի և արժեհամակարգի տեսանկյունից:

Աննա Բաբաջանյան