Ծովագյուղ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի վարակման շուրջ 20 դեպք
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գրանցվել է կորոնավիրուսի մոտ քսան դեպք։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը։
Նա նշեց, որ վարակակիրները մեկուսացված են իրենց տներում։
Հարցին, թե արդյոք ճիշտ են տարածված տեղեկությունները, որ վարակի սկզբնաղբյուր է հանդիսացել «Ծովագյուղ» արագ սննդի կետը, համայնքապետն ասաց, որ սկզբնաղբյուրը դեռևս հայտնի չէ։
Լ․ Շ․