Ալեքսանդր Ազարյանին և Տիգրան Փոլադյանին կարգապահական տույժի ենթարկելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ

Լուրեր

17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին երկու դատավորների՝ Ալեքսանդր Ազարյանի և Տիգրան Փոլադյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու միջնորդությամբ։

Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին վարչական տույժի ենթարկելու միջնորդության պատճառը ՀՔԾ քննիչի հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցնելն է։

Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանի և դատավորի միջև այդ միջադեպը ծագել էր «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործի ընթացքում։

Factor.am-ի հետ զրույցում դատավոր ԱզարյանՆ ասաց, որ տեղյակ է պրոցեսից՝ «սովորական գործընթաց է, վարույթ հարուցելու պայմաններում այդպես էլ պետք է լիներ»։ Իսկ դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պատճառը եղել է իր վարույթում գտնվող մի գործ, որը նա երկար ժամանակ չի քննել։

Նշենք, որ Տիգրան Փոլադյանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի եղբայրն է։ 10.08.2018թ-ից նախագահի որոշմամբ նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր: Հավելենք, որ դատավոր Փոլադյանը մեր զանգերին չպատասխանեց։

Արդարադատության նախարարությունից դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու մջնոդրություն ստանալու վերաբերյալ մեր տեղեկությունը հաստատեցին նաև ԲԴԽ-ից։

Լիլիթ Շաբոյան