Զինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի եզրափակիչ առցանց նիստին:

Արման Թաթոյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություն են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությունը, նրանց ներգրավվածության ու առաջխաղացման խթանումը և հավասար հնարավորությունների ապահովումը, քանի որ կանանց մասնակցությունը դրական ազդեցություն կունենա որոշումների կայացման գործընթացում:

Նա քննարկման մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը զինված ուժերում կանանց դերի վերաբերալ կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ, մասնավորապես նշել, որ «Դարձիր օրինակ» իրազեկման արշավի շրջանակում տեսանյութեր են պատրաստվել ինչպես  կուրսատների, այնպես էլ զինվորական ծառայությունն ընտանիքի հետ հաջողությամբ համատեղող կանանց մասին, որոնք ցուցադրվել են նաև հեռուստատեսությամբ։

Արման Թաթոյանը նաև տեղեկացրել է, որ աշխատակազմում մեծ ուշադրություն է դարձվում  անհատական բողոքներին, օրինակ՝ Պաշտպանի աջակցության շնորհիվ առաջիկայում զինծառայող ամուսինները կկարողանան ծառայության անցնել նույն զորամասում։

Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան,  Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար դեսպան Դեյվիդ Մորանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար գործողությունների 2019-2022 թթ. ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կողմից: Գործողությունների ծրագիրը ֆինանսավորում են նաև Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտայնը, Նորվեգիան և Շվեդիան: Ծրագրի գլխավոր շահառուներից է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: