Բացահայտվել են Փաշինյանին ու Մարտի 1-ի այլ քաղբանտարկյալների բանտարկած դատավորների ապօրինությունները․ ո՞րն է իշխանության անելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Օրերս Հայաստանի Վճռաբեկ դատարանը արդարացրել է Մարտի 1-ի գործով տարիներ առաջ ազատազրկված 9 անձի՝ Արմեն Ավագյան, Մասիս Այվազյան, Կարեն Թարխանյան, Դավիթ Աղայան, Վարդան Ջհանգիրյան, Արման Շահինյան, Դավիթ Մաթևոսյան, Խաչիկ Գասպարյան, Սամվել Հարությունյան, իսկ Արամ Բարեղյամյանի մասով դիմումը բավարարվել է մասնակի։ Մեղադրական դատավճիռների դեմ բողոք էր ներկայացրել ՀՀ դատախազությունը։ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո այս 9 անձանց դատարանները մեղավոր էին ճանաչել տարբեր հոդվածներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրել, բռնությամբ զանգվածային անկարգությունների մասնակցել, Արամ Բարեղամյանի դեպքում նաև՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառել։

Վճռաբեկ դատարանի արդարացրած գործիչներից է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանը, որին Մարտի 1-ի իրադարձություններից հետո դատարանը մեղավոր էր ճանաչել և 3 տարվա ազատազրկման դատապարտել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ Ոստիկանության երկու աշխատակցի ցուցմունքների հիման վրա։ 2019-ի վերջին ՄԻԵԴ-ը ճանաչեց Մաթևոսյանի՝ արդար դատաքննության և հավաքների ազատության իրավունքների խախտումները։ Կառավարությունը պարտավորվել է վճարել 13 200 եվրո։ Դավիթ Մաթևոսյանը Factor.am-ին ասաց՝ Վճռաբեկ դատարանի կողմից իրեն ու ևս 8 անձի արդարացնելը պետք է առնվազն նշանակի ապօրինի վճիռներ արձակած դատավորների, կեղծ մեղադրանքներ կառուցած քննիչների ու դատախազների՝ համակարգից հեռացում։

«Բոլոր այդ գործերն ակնհայտ պատվիրված գործեր են՝ քաղաքական պատվերով, քրեական հիմքով։ Բոլոր էն ոստիկանները, էն քննիչները, էն դատախազները՝ մեղադրանքը հաստատող և պաշտպանող և Մարտի 1-ի գործով ապօրինի վճիռներ կայացրած դատավորները՝ նրանք իշխանության կամակատարներ են և կամակատար կլինեն բոլոր իշխանությունների դեպքում։ Քանի համակարգը էդ մարդկանցից չի ձերբազատվել, էդ համակարգը չի կայանալու որպես իշխանության առանձին թև»,- ասաց Դավիթ Մաթևոսյանը։

Ի դեպ, Մաթևոսյանին դատած դատավոր Երեմ Եսոյանը ազատազրկման վճիռներ է կայացրել նաև երկու այլ արդարացվածների՝ Արմեն Ավագյանի, Մասիս Այվազյանի գործերով։

Վճռաբեկ դատարանն արդարացրել է նաև Մարտի 1-ից հետո երկու ոստիկանի ցուցմունքով զանգվածային անկարգությունների մասնակցելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Թարխանյանին։ Նա Ոստիկանության բաժանմունքում խոշտանգելու հետևանքով աչքի տեսողությունը կորցրել է։ Փոխհատուցման խնդրանքով դիմել է Արդարադատության նախարարություն։ Ի դեպ, արդարացվածներ Կարեն Թարխանյանին, Վարդան Ջհանգիրյանին և դեռ չարդարացված Նիկոլ Փաշինյանին դատել է նույն դատավորը՝ Մնացական Մարտիրոսյանը, որը, ըստ Թարխանյանի, ուշագրավ խոստովանություն է արել։

«Դատավորը մայրիկիս ասել էր՝ գոնե էսքանը պետք ա տանք, վերևից պատվեր ա, հա՛մ մայրիկիս էր ասել, հա՛մ հորեղբորս, որ հնարավոր չի ոչ մի բան անել, վերևից պատվեր է։ Անգամ Աղվան Հովսեփյանի անունն է տվել, որ կեթաք էսքան կուզեք։ Հլը նույնիսկ ասում էր՝ 5 պետք ա ուզեի, էս փոքր երեխու համար 4 տվեցի։ Դատախազը՝ Փիլոյանն էլ էր ասել, որ պատվեր է, ես ոչ մի բան չեմ կարող անել»,- պատմեց Թարխանյանը։

Նա, արդեն որպես իրավունքի ուժով անմեղ ճանաչված անձ, պահանջ է դնում՝ համակարգից հեռացնել ապօրինությունների հեղինակ դատավորներին: «Նենց չի մենք ուզում ենք իրենց դատապարտեն, բայց գոնե չաշխատեն, նրանք մարդիկ են, որ սովոր են կեղծ, անհիմն դատելուն, ձեռքը սովոր է։ Տնից տեղից կտրել են, ապօրինի տարել նստեցրել են, նույն ձևի էսօր ուրիշը չտուժի։ Նոր Հայաստանի համար մեր պայքարն էն ա եղել, որ նման բաներ չլինեն արդարության երկիր լինի»,- ասաց Թարխանյանը։

Վճռաբեկ դատարանի կողմից արդարացված մյուս անձանց դատել են դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Կարինե Ղազարյանը, Գագիկ Ավետիսյանը, Ռուբեն Ափինյանը, Գայանե Կարախանյանը, Վերաքննիչ ու վճռաբեկ դատարանի այլ դատավորներ։ ՀԱԿ-ը կազմել է Մարտի 1-ի գործով ապօրինի վճիռներ կայացրած 50 դատավորի ցուցակ, որոնցից 35-ը՝ գործող։ Ցանկը ներկայացվել է իշխանություններին։ Սեփական երկրի, օրենքի առաջ մեղք գործած դատավորները պատասխանատվության պետք է ենթարկվեն, այսպես կոչված, վեթինգի օրենսդրական փաթեթների հանրային լսումների ժամանակ հայտարարել էր ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը․ «Գոնե էս դեպքում նրանց համակարգից հեռացնելու շանսը պետք է օգտագործվի, դա կարող է լինել, եթե ժամկետը հանում եք, եթե ոչ՝ դուք գիտակցաբար պաշտպանության տակ եք վերցնում Մարտի 1-ի և Բյուզանդի գործերով ապօրինի վճիռներ կայացրած հանցագործ դատավորների իրավունքները»։

Արամ Մանուկյանի այս քննադատության առաջ էլ հեղափոխական իշխանությունն անդրդվելի մնաց ու վեթինգ կոչվածի նախագծով, չներդրեց ապօրինություններ կատարած դատավորներին հեռացնելու մեխանիզմ։ ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ճանապարհ է առաջարկում՝ հաղթահարելու քրեական գործ հարուցելու վաղեմության ժամկետի պատնեշը։ Ըստ նրա՝ այս գործերը պետք է միացնել դատարանում քննվող սահմանադրական կարգի տապալման գործին․ «Օրինակ՝ Մնացական Մարտիրոսյանի ի՞նչ դարդն էր կտրվել Նիկոլ Փաշինյանին 5-6 տարվա ազատազրկման դատապարտել, ոչ մի դարդն էլ չէր կտրվել։ Ինքը կատարում էր իշխանությունների պատվեր՝ վճիռը կայացնելով։ Մենք դա պիտի դիտարկենք որպես սահմանադրական կարգի տապալման աջակցություն։ Այսինքն՝ ապօրինի դատական ակտը խնդիր է լուծել։ Պատճառը ռեժիմի քաղաքական նպատակներին սպասարկելն է, իսկ քաղաքական նպատակները սպասարկվել են սահմանադրական կարգի տապալման։ Էն, որ անհիմն են էդ որոշումները, էդտեղ որևէ կասկած չկա։ Էստեղ մի քիչ քաղաքական կամք ու համարձակություն է պետք»։

Իրավապաշտպանները պնդում են՝ իրենց առաջարկած համատարած վեթինգը կարող էր լուծել ապօրինություններ գործած դատավորների հետագա պաշտոնավարման հարցը, սակայն ցավով են արձանագրում, որ իշխանությունը չգնաց այդ ճանապարհով։

Վարդան Հարությունյանն իշխանությանն առաջարկում է սկսել ապօրինությունների հեղինակների անունների հրապարակումից․ «Էն նույն դատավորները, որոնք որ դատել են այդ մարդկանց, քաղբանտարկյալների վրա քրեական գործեր սարքած քննիչները, ուժային կառույցների ներկայացուցիչ վկաները՝ ոստիկանները, որ կեղծ ցուցմունքներ են տվել, որոնց հիման վրա դատապարտել են մարդկանց, էդ բոլորը պետք է ենթարկվեն վեթինգի։ Էդ դատավորները չպետք է լինեն դատավորի վիճակում, ՀՀ-ի անունից վճիռներ կայացնելու իրավունք ունենան։ Հեղափոխությունից երկու տարի է անցել, բայց այս դաշտում որևէ փոփոխություն չենք տեսել»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարում է՝ եթե Վճռաբեկ դատարանի՝ քաղբանտարկյալներին արդարացնող, և դատական հանցագործությունները ճանաչող այս որոշումը չօգնի դատական համակարգի մաքրմանը, այն շարունակելու է այլասերված մնալ։ Այս իրավիճակում, ըստ Սաքունցի, իշխանության առաջարկած բարեվարքությունը դառնում է իմիտացիոն գործընթաց։

«Մենք գործ ունենք արդարադատության դեմ ընդունված որոշումների հետ՝ ապացույցները կեղծված են եղել, մեղադրանքները կեղծված են եղել, դատաքննությունը կեղծված է եղել։ Ի՞նչ արդյունք կարող է տալ որևէ բարեվարքություն համակարգի առողջացման վրա, եթե այդ համակարգում շարունակում են ընդունելի լինել այն անձինք, որոնք ժամանակին կատարել են ապօրինություններ, որոնք հաստատվում են Վճռաբեկ դատարանի արդարացման վճիռներով։ Այս հարցին պետք է պատասխան տան Բադասյանը և վարչապետը»- ասաց Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, այսպես կոչված, վեթինգի վերաբերյալ վերջերս ընդունված օրենսդրությունը դատական համակարգը մաքրելու խոստացվածից քիչ գործիքներ է նախատեսում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսումնասիրի դատավորների գույքի, եկամուտի և շահերի հայտարարագրերը՝ միայն 2017 թվականից հետո արձանագրված գործարքներն ու եկամուտները։ Եվ բարեվարքության ստուգում կանցնեն միայն դատավորի թեկնածուները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան