Անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան, բայց հանրապետության նախագահը հսկայական փորձառություն ունի. Աղվան Վարդանյան

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

Կառավարության գործունեության արդյունքում կան նկատելի դրական փոփոխություններ: Factor.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Առաջինը՝ ստվերային տնտեսությունը կրճատելու դրական միտումներն են, երկրորդ՝ առնվազն վերին մակարդակում նկատելի են կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի իսկապես որոշակի հաջողություններ: Բացի այդ, հիմք է դրվել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ, ինքնավար մարմնի ձևավորման, որը տարիների մեր պահանջ-ցանկությունն էր: Նկատելի է հարկային և մաքսային մարմինների թափանցիկ և լավ աշխատանքը, ստուգումների կտրուկ կրճատումը նրանց կողմից, ինչից տևական ժամանակ բողոքում էին տնտեսվարողները»,- թվարկելով Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության ձեռքբերումներն՝ ասաց ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ խմբակցության պատգամավորը:

Factor.am-ի հիշեցմանը, որ այս օրերին «Առինջ մոլ»-ի առևտրականները հենց հարկային մարմինների աշխատանքից են դժգոհում՝ դրանք որակելով «տեռոր», Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ երեկ վարչապետը հստակ պատասխանեց այդ հարցերին, մնացածը շահարկումների դաշտում են: Եթե իրենք գործում են այսօրվա օրենսդրության պայմաններում և թաքցնելու բան չունեն, ապա խնդիր չեն ունենա: Տեռորի մասին խոսելը բացարձակապես անտեղին է, ընդամենը կատարվում է հաշվառում՝ իրական պատկերը ցույց տալու նպատակով: Եթե մարդիկ գործում են իրական պատկերով, խնդիր չեն ունենա»:

Մեր հստակեցնող հարցին՝ այսինքն՝ առևտրականները հարկերից խուսափելու նպատակ են հետապնդում, ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանեց. «Թույլ չտալ հաշվառում իրականացնել, ՀԴՄ կտրոններ չտրամադրելը ուրիշ ի՞նչ նպատակ կարող է ունենալ»:

Հանրապետական կուսակցության անդամները պնդում են, որ 2018 թվականի բյուջեն կայուն զարգացման հիմքեր է ապահովելու: Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ մինչ այս այդ հիմքերը չեն ստեղծվել, չէ՞ որ ՀՀԿ-ն նոր չի իշխանությունը ստանձնել, ՀՅԴ-ական պատգմավորը պատասխանեց. «Հանրապետականների փոխարեն ես չեմ պատասխանի: Մենք այսօր կոալիցիոն գործընկերներ ենք, և այս կառավարության ծրագիրը մեր ընդհանուր ծրագիրն է: Եթե մենք անընդհատ անցյալով խոսենք, ոչ մի տեղ չենք հասնի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան