«Բանտում փտելու փոխարեն նախկինները դաս են տալիս»․ իրավապաշտպանները Փաշինյանի մեղավորությունն են տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Թավշյա հեղափոխությունից երկու տարի անց նախկին իշխանությունների ներկայացուցիչները սկսել են նկատելիորեն ակտիվանալ և հետզհետե ավելի կոշտ քննադատություն հնչեցնել գործող իշխանության հասցեին։ Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի և գործող կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին մեկը մյուսին երկրորդելով հայտարարություններ արեցին ինչպես Միքայել Մինասյանը, Արթուր Վանեցյանը, այնպես էլ Հանրապետական կուսակցության ակտիվ ներկայացուցիչները։

Երկու տարի առաջ մերժվածների մեջ հատկապես աչքի է ընկնում Սերժ Սարգսյանի փեսան։ Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը, որը մեղադրվում է ապօրինի հարստացման համար, սկսել է ամենշաբաթյա պարբերականությամբ հրապարակել տեսանյութերի շարք։ Հետզհետե կատարելագործվող արտիստիզմով Մինասյանը քննադատում է իշխանության վարած քաղաքականությունը՝ բոլոր ոլորտներում: Նա նաև վարչապետի ընտանիքին մեղադրում է կոռուպցիայի մեջ։

Միքայել Մինասյանի աներոջ՝ Սերժ Սարգսյանի իշխանավարության տարիները լավ հիշող քաղաքացիներից շատերի մոտ հարց է ծագում․ իսկ ինչո՞ւ նախկին իշխանության ներկայացուցիչները մինչ օրս իրենց կատարած ենթադրյալ հանցագործությունների համար պատասխանատվության չեն ենթարկվել և այժմ քրեակատարողական հիմնարկներում լինելու փոխարեն հայտարարում են, թե իրենք երկիրն ավելի լավ էին կառավարում:

Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով՝ նախկին իշխանության ներկայացուցիչների այս ակտիվացման մեղավորը վարչապետ Փաշինյանն է։ Նոր իշխանությունը դանդաղել է նախկինների կատարած արարքներին իրավական գնահատական տալուն ուղղված կոնկրետ գործողությունների հարցում։ Նորիկյանը նշում է․ իշխանությունների կողմից դատաիրավական համակարգի բարեփոխումների տապալումը հանգեցրեց նրան, որ մշտապես կեղծիքներով իշխանություն զբաղեցրածներն այսօր քննադատում են օրինական իշխանություններին:

Բացի այդ, Նորիկյանը նաև կարծում է, որ օրվա իշխանությունները դիտավորյալ վերակենդանացնում են նախկիններին: Նա հիշեցնում է Փաշինյանի հայտարարությունը․ եթե իրենց չեն ուզում, ապա թող Սերժ Սարգսյանին ու Գագիկ Խաչատրյանին հետ բերի ժողովուրդը: Նորիկյանը կարծում է, որ այսպիսի հայտարարությունների փոխարեն նախկիններին պետք է պարզապես օրենքով դատել:

Իսկ ահա քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը բնականոն քաղաքական գործընթաց է համարում նախկին իշխանությունների և նրանց հետ համագործակցող շրջանակների ակտիվացումը։ Սակայն գործող իշխանությունների կողմից մշտական համեմատությունները նախկինների հետ, ըստ նրա, սխալ մարտավարություն է։ Դիտարկմանը, որ կան կարծիքներ, թե նախկինները տարիներ շարունակ թալանել են, անօրինականություններ թույլ տվել և այժմ բարոյական իրավունք չունեն քննադատել այս իշխանություններին, քաղտեխնոլոգն արձագանքում է․ եթե այդպես է, թող դատարանն արձանագրի:

Իրավապաշտպան, «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ նախկին իշխանության ներկայացուցիչների ակտիվացումը ուղիղ կապ ունի կոռուպցիայի դեմ սկսված ակտիվ պայքարի հետ, մասնավորապես՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործադրմամբ առաջիկայում սկսվող զարգացումների հետ։ Միաժամանակ Իոաննիսյանը կարծում է, որ իշխանությունը ևս իր մեղքի բաժինն ունի․ պետության զավթման փաստը չի արձանագրել:

Ստեղծված իրավիճակի մեկ այլ պատճառ է նաև այն, որ իրավապահ համակարգում և հատկապես ԱԱԾ-ում կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, ըստ Իոաննիսյանի, ամեն կերպ փորձում են գործել հանրային շահերին դեմ և աջակցում են նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին:

Ի դեպ, այսօր ծավալուն գրառմամբ էր հանդես եկել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա սթափության կոչ էր արել՝ խոսելով իշխանությունների կործանարար քայլերի մասին, սակայն մոռանալով, թե իրավապաշտպանների և ընդդիմադիրների կողմից ինչպիսի գնահատականներ են տրվել իր ոստիկանապետության տարիների մասին։

Հեղափոխությունից հետո էլ բացահայտվեց, թե ինչպես է նա թանկարժեք առանձնատան սեփականատեր դարձել, իսկ Սաշիկ Սարգսյանի անձնական թիկնապահներին էլ, ըստ Քննչական կոմիտեի, գրանցել Ռազմական ոստիկանության հաստիքացուցակում և պետությունից աշխատավարձ վճարել:

Վլադիմիր Գասպարյանի այս գրառումից հետո շատերը հիշեցին, որ ԱԱԾ տնօրենի նորանշանակ առաջին տեղակալ Արգիշտի Քյարամյանի ընտանիքը Գասպարյանների հետ քավոր սանիկական կապերի մեջ է: Իրավապաշտպանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Վլադիմիր Գասպարյանն իրեն սկսել է ապահո՞վ զգալ, քանի որ իրավապահ կառույցում առանցքային պաշտոն զբաղեցնող մերձավոր ունի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մտահոգված չէ նախկինների ակտիվացմամբ, նա չի կիսում կարծիքը, թե իշխանությունը չափից ավելի թավշյա է։ Ասում է՝ նոր Հայաստանում ընդդիմադիրներն ունեն խոսքի աննախադեպ ազատություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան