Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Անի համայնքի մի շարք բնակավայրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Այսօր գրանցված ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք բնակավայրեր մեծ վնասներ են կրել։ Քամին քշել է տանիքներ, վնասել տների պատուհաններն ու կտուրները։

«Ներկայում գտնվում ենք Քարաբերդ գյուղում, դպրոցի տանիքն է քշել քամին մի մասնաշենքի՝ բավականին լուրջ վնասներով, նաև բնակարաններ կան, որոնք բավականին մեծ վնասներ են կրել՝ կտուրները մասամբ կամ ամբողջովին քշել է քամին, նաև ապակիներ, մեծ պատուհաններ ն վնասվել։ Խնդիրներ ունենք նաև Գուսանագյուղ համայնքում, Շիրակավանում, Ձիթհանքովում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։

Նա նաև նշեց, որ այսօրվա քամին առավել մեծ վնասներ է հասցրել, քան օրեր առաջ մարզում   բարձրացած ուժգին քամին։

«3-4 օր առաջ եղած քամու ժամանակ մեր 9-10 բնակավայրերում ևս կային վնասներ, որոնք ավելի փոքրածավալ էին: Ներկայում հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է։ Այսօրվա քամին ավելի մեծ, ավելի զանգվածային վնասներ է պատճառել»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Քամու հետևանքով զոհեր չկան։ Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցներն աշխատանքներ են տանում՝ ստացած ահազանգերին արձագանքելու և համայնքներին պատճառված վնասի չափերը հստակեցնելու ուղղությամբ։

Էմմա Չոբանյան