Շատ կարևոր է հասկանալ՝ ինչպես խրախուսել արժեքներ, որոնք զերծ կպահեն ատելության խոսքից․ Դավիթ Ամիրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Շատ կարևոր է վերլուծել այն մթնոլորտը, միջավայրը, որում մենք հիմա հայտնվել ենք։ Համոզված եմ, որ այդ վերլուծությունը մեզ ցույց կտա ոչ միայն օրենքով սահմանափակելու, պատժելու, կարգավորելու գործողություններ, այլ ավելին՝ համոզված եմ, որ օրենսդրական մասը շատ ավելի փոքր մաս կկազմի, շատ ավելի փոքր գործիքակազմ կդառնա, ինչի կարիքը մենք այսօր ունենք ատելության և խտրական խոսքի դեմ պաքարելու համար։ Այս մասին այսօր՝ «Ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրական ուղիները ՀՀ-ում» թեմայով տեսաքննարկման ընթացքում նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։

«Ինչպե՞ս ստացվեց, որ 2 տարի առաջ ամբողջ հասարակությունը դուրս եկավ իր արժանապատվության համար պայքարի և այդ պայքարում չկար այդ ատելության խոսքը, չկար թշնամանքը։ Ինչպե՞ս եղավ, որ դրանից 2 տարի առաջ էլ, երբ ունեինք կոռուպցիայի հետ կապված լուրջ իրավիճակ, էլի չունեցանք այդ թշնամանքը։ Երբ կա ատելության խոսք, նշանակում է կա սուբյեկտ, որին ուղղվում է ատելության խոսքը։ Այդ սուբյեկտները ստեղծվում են, դառնում ատելության թիրախ։ 2 տարի առաջ այս օրերին մեզ մոտ միայն սեր ու հանդուրժողականություն էր, չկար որևիցե ատելության խոսք։ Նույնիսկ եթե կար ինչ-որ անհատի մերժելը, միևնույն է, դա ատելություն չէր, դա անարդարության մերժումն էր և արժանապատվության շահն էր։ Եվ մեկ տարի հետո, կես տարի հետո, 8 ամիս հետո, ունենք կոնկրետ թիրախներ ու կոնկրետ ատելության խոսք։ Կարծում եմ՝ օրենսդրական կարգավորումը մի փոքր գործիք է։ Շատ ավելի կարևոր է հասկանալ՝ ինչպես պետք է պաշտպանենք, խրախուսենք, քարոզենք արժեքներ, որոնք դոմինանտ կգտնվեն և որոնց դոմինանտությունն արդեն զերծ կպահի ատելության խոսքից»,- ասաց Դավիթ Ամիրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան