Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը կալանավորվել է՝ խոշոր չափերով շորթում և խուլիգանություն կատարելու համար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտից տեղեկացնում նե, որ  Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական  գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը, 2020թ. հունվարի 18-ին, բռնություն գործադրելու սպառնալիքով Վանաձոր քաղաքում գործող «Դիկտիս» ՍՊ ընկերության տնօրենից պահանջել է իրեն հանձնել ընկերության կողմից կազմակերպվող հասարակական տրանսպորտի վճարովի կանգառների գործունեության ղեկավարումը և դրանից առաջացած հասույթը:

«Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի վերոնշյալ բնակիչը նույն քաղաքի Մյասնիկյան հասցեում գտնվող «Աստերի» խորտկարանի հետնամասում, 2020 թ. մայիսի 14-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում բազամաթիվ քաղաքացիների ներկայությամբ ընդգծելով իր անձի առավելությունը, տևական ժամանակ վիճաբանել է մի շարք անձանց հետ, որի ընթացքում փոխադարձ քաշքշել և ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, բարձրաձայն  հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում 30-ամյա տղամարդը որպես զենք օգտագործվող ատրճանակով կրակոցներ է արձակել, շուրջ 3 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթում) 2-րդ մասի 3.1 կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով՝ նախատեսված հանցագործությունները առերևույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: