Ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Արցախում չէր

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Երեկ տեղի ունեցավ Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում էին Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները: Սակայն բացակայում էր Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Factor.am-ը մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմեց նախագահի աշխատակազմին՝ պարզելու, թե ինչո՞ւ Արմեն Սարգսյանը չի մասնակցել երդմնակալությանը: Այնտեղից մեզ փոխանցեցին, որ նախագահը միջոցառմանը չի մասնակցել կորոնավիրուսի պատճառով:

«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրված է եղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Սակայն, նկատի առնելով նախ և առաջ կորոնավիրուսի համավարակը, ինչպես նաև արարողակարգային մի շարք հանգամանքներով պայմանավորված, նախագահ Սարգսյանը ներկա չի գտնվել երդմնակալության արարողությանը: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ինչպես երդմնակալության արարողությունից առաջ, այնպես էլ դրանից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը նախագահ Արայիկ Հարությունյանի հետ պայմանավորվածություն ունի Արցախ այցելել ավելի ուշ»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից Factor.am-ին փոխանցված պատասխանում: