Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն ընդունել է  Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատը լիագումար նիստում միաձայն ընդունեց /Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված/ բանաձև, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։

Այսպիսով Չեխիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Չեխիայի Սենատի ընդունած բանաձևը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: 105 տարի անց ևս միջազգային հանրությունը հիշում է Հայոց ցեղասպանությունը՝ մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկը և տալիս արժանի գնահատական:

Փաստաթուղթը կյանքի կոչվեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Միլան Շտյեխի և Միլուշե Հորսկայի, ինչպես նաև Սենատի մյուս անդամների հետևողական և սկզբունքային գործունեության արդյունքում:

Հայոց ցեղասպանության հիմնահարցը մշտապես եղել է հայ-չեխական միջխորհրդարանական օրակարգի անկյունաքարերից։ Օրենսդիր մարմինների նախագահների, ինչպես նաև խորհրդարանական բարեկամական խմբերի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության արդյունքում արգասավոր քննարկումների հարթակ է ստեղծվել՝ իր կարևոր ձեռքբերումներով։

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության վերականգնման ու ժխտողականության վտանգավոր քաղաքականության դեմ պայքարի համար, այլ նաև կրոնական և էթնիկ պատկանելության հողի վրա կատարվող հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար: