Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առերևույթ հափշտակվել է ավելի քան 28 մլն ՀՀ դրամ. 3 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում նե, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության  վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են՝ չորս անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 28մլն ՀՀ դրամ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

«Նախաքննությամբ պարզվել է, որ չորս անձինք, հանդիսանալով նույն բանկի հաճախորդներ և քարտապաններ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019թ. հոկտեմբերին օնլայն համակարգով իրենց  ընթացիկ հաշվեհամարներից առցանց տարբերակով գումարներ են փոխանցել իրենց քարտային հաշվեհամարներին, որից հետո գումարները փոխանցել են մեկ այլ բանկի հաշվեհամարներին: Այնուհետև սխալ գաղտնաբառ մուտքագրելու միջոցով արգելափակել են քարտերը և, օգտվելով քարտի պրոցեսինգային կենտրոնի աշխատանքի ֆունկցիոնալ յուրահատկությունից, իրենց ընթացիկ հաշվեհամարներից կանխիկացրել և հափշտակել են հաշվում արդեն իսկ ֆիզիկապես գոյություն չունեցող գումարները, իսկ նրանցից մեկը՝ կանխիկացնելու փորձ է կատարել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշումներ են կայացվել նրանցից երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ մյուսին՝ 34-181-րդ հոդվածի (հափշտակության փորձ, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ)  3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանցից  երեքի  նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, կատարված հափշտակությանը մասնակցություն ունեցած հնարավոր հանցակիցներին ու առնչություն ունեցող անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը  շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: