ԱՄՆ-ն Հայաստանին հավելյալ 1 միլիոն դոլար կհատկացնի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Գլոբալ առողջապահական հիմնադրամի շրջանակում Հայաստանին հավելյալ 1 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրվելու՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Հայաստանին ուղղված ընդհանուր աջակցության ծավալը 5․4 միլիոն դոլար կկազմի։ Այս մասին այսօր ՝ Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության և նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան համագործակցության մասին առցանց ուղիղ հեռարձակման ընթացքում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Այս միջոցներն ուղղվում են լաբորատոր կարողությունների ամրապնդմանը, զարգացմանը, ինչպես նաև օգնում են Հայաստանի կառավարությանը՝ նոր կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումն ապահովելու համար։ Մեր համագործակցության շրջանակում սա բոլորովին նոր ուղղություն չէ։ Ըստ էության՝ վերջին 20 տարում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից 106 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվել Հայաստանին։ Այդ միջոցներն ուղղվել են առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարելավմանն ուղղված աշխատանքներում, ինչպես նաև իրականացվել են գյուղական ամբուլատորիաների 2/3-րդի վերականգնման և վերակառուցման աշխատանքները»,- ասաց ԱՄՆ դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան