Արդարադատության նախարարը «դուխով» չեղավ. այսպիսի տրամաբանությամբ նա չի կարող աշխատել. Սեդա Սաֆարյան

Լուրեր

17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
Բոլորը

Մտահոգիչ է, որ արդարադատության կարող է հանրության մեջ կուտակված խնդիրները լուծելու հետ կապված անկարողության դրսևորում ունենալ: Վեթինգի թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը:

«Այսպես ասեմ՝ «դուխով» չլինել ինչպես որպես իրավաբան, այնպես էլ որպես մարդ, չպատկերացնել, թե ինչ է կատարվել անցյալում և անարդար դատական համակարգի պայմաններում որոշել, որ գործող Սահմանադրությունը խոչընդոտում է այդ արդարությունը վերականգնելուն: Այսպիսի տրամաբանությամբ աշխատել չի կարող նախարարը, և ես վստահ եմ, որ առաջիկայում նա մտածի իր աշխատելաոճը փոխելու կամ ընդհանրապես այդտեղ աշխատելու իր ունակությունների մասին»,- հավելեց փաստաբանը:

Սեդա Սաֆարյանն ասաց՝ քրեական գործերին մասնակցելով՝ ակնհայտ դարձավ, որ դատարանները չեն պահել չեզոքություն, բացարձակապես ենթարկվել են իշխանությանը, ինչը հենց Դատական օրենսգրքով արգելված գործառույթ է:

«Մենք ունեցանք Եվրոպական դատարանից ուղարկված իրավունքի խախտումները հաստատված գործերով որոշումներ, որտեղ արձանագրվեց, որ եռաստիճան դատական համակարգի պայմաններում դատարաններն իրենց գործառույթով չեն զբաղվել: Այսպիսի գնահատականից հետո պահպանել այն համակարգը, որն իր գործառույթով չի զբաղվել, և չընդունել այն փաստը, որ միջազգային կառույցները դեռևս 2009 թվականին բանաձևեր են ընդունել Հայաստանի դեմ, և այս վերափոխումները կապել ինչ-որ ձևական պրոցեսների հետ, ուղղակի անընդունելի է»,- հավելեց Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ Քրեական օրենսգրքում արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների բաժին կա:

«Թող գործերի վերաբացումներին զուգահեռ՝ մեր իրավապահ համակարգը զբաղվեր նաև դրանով, ակնհայտ անարդար դատական ակտեր կայացնողներին կանչեր հարցաքննության, իրականացներ քրեական հետապնդումներ: Եթե կկիրառեր վաղեմություն, ապա դա մեղադրական հիմք կհամարեր, և դատավորների լիազորությունները դադարեցնելու հիմք է: Բազմաթիվ դատավորների լիազորությունները կարելի էր դադարեցնել միայն այդ՝ անարդար դատական ակտեր ունենալու հիմքով: Փաստացի մեր համակարգն այսօր չի գործում, որովհետև վերահսկողները ոչ պակաս դեր ունեն այս ամենի մեջ, որքան այն ստորադաս օղակը, որին իրենք պետք է լծակ լինեին և վերահսկեին: Այսպես խնդիրը չի կարող լուծվել»,- նշեց փաստաբանը: