ՌԴ-ից Հայաստան երկու դի է տեղափոխվել. մահվան պատճառ նշվում է կորանավիրուսը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մահացած քաղաքացիների  են տեղափոխել, որոնց մահվան պատճառը եղել է նոր տեսակի կորոնավիրուսը: Փակ աղբյուրի փոխանցմամբ` հանգուցյալները ծնունդով եղել են Տավուշի մարզի Պառավաքար և Նավուր համայնքներից: Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ օրերս ՌԴ-ից իրենց մահացած համագյուղացու դին տեղափոխվել է գյուղ, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ փոխանցել: «Հա, բերել են, թաղումը եղել է: Ես չեմ կարող ասել, թե ինչից է մահացել: Մի տասը օր առաջ են բերել: Երիտասարդ էր»,- ասաց նա:

Իսկ ահա Տավուշի մարզի Նավուր համայնքի ղեկավար Արման Նիկոյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ հանգուցյալին համայնք տեղափոխել են մայիսի 6-ին կամ 7-ին: Նիկոյանի փոխանցմամբ՝ մահացածը 46 տարեկան է եղել, նախկինում որևէ առողջական խնդիր չի ունեցել: Գյուղապետը ևս տեղեկություն է լսել, որ համագյուղացին կորոնավիրուսից է մահացել: «46 տարեկան էր, ոչ մի խնդիր էլ չուներ, առողջ տղա էր։ Մեր լսելով՝ կորանավիրուս էր, բայց իր թղթերի մեջ, մահվան վկայականի մեջ թոքաբորբ է նշված»,- ասաց նա:

Ի դեպ, Նավուրի գյուղապետը տեղյակ էր նաև Պառավաքարի մահացած բնակչի մասին․ «Իրար հետ չեն եղել։ Մի քանի օրվա տարբերությամբ են բերել։ Մենք ավելի շուտ ենք բերել, քան իրանք։ Գյուղում դեպքեր չկան: Հանգուցյալի ընտանիքը դրսում է ապրում, 5 տարի առաջ են գնացել, Մոսկվայում էին»,- ասաց նա։

Արման Նիկոյանը, խոսելով իր համագյուղացու մահվան մասին, ասաց, որ գյուղում ևս կասկած են ունեցել, որ մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել, ուստի նրան հուղարկավորել են տեղափոխելուց անմիջապես հետո: «Դագաղը փակ էր։ Եթե թողեին էլ, խի՞ պիտի բացեինք, եթե կասկածելի բան կար։ Երևանից բերել, միանգամից հուղարկավորել ենք։ Ոչ տանն ենք դրել, ոչ սրահում: Մենք ենք այդպես ուզել, գիտես, որ կորոնավիրուսը վտանգավոր է»,- եզրափակեց նա:

Առողջապահության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե արտակարգ դրության ռեժիմի հաստատումից առ այսօր արտերկրից քանի դի է տեղափոխվել Հայաստան և քանի դեպքում է մահը եղել կորանվիրուսի պատճառով: Նախարարությունից Factor.am-ին ասացին, որ նման վիճակագրություն չունեն: «Մենք դիակների տեղափոխմամբ ընդհանրապես չենք զբաղվում: Նման տեղափոխությունները միայն հարազատների միջոցով են կազմակերպվում: Կա ցուցում, թե ինչպես պետք է թաղումը կազմակերպեն: Մնացած հարցերին ես չեմ տիրապետում»,- ասաց կառույցի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Արտակարգ դրության պարետատնից հաստատեցին, որ դիեր տեղափոխվել են: Սակայն նշեցին, որ վիճակագրությանը տիրապետում է ՊԵԿ-ը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը Factor.am-ին փոխանցեց, որ վիճակագրություն չունեն,  թե քանիսին են կորանվիրուսից մահացել: «Չեմ կարծում, եթե նույնիսկ ունենայինք նման մանրամասներ՝ ասեինք: Կա որոշակի կարգ, երբ դրսից դիերը տեղափոխվում են դրանց համապատասխան: Կարգին առողջապահության նախարարությունն է տիրապետում»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան