Արգիշտի Քյարամյանի ընկերը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Պողոսյանը: Նրա նշանակման մասին տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Արթուր Պողոսյանը նախկինում զբաղեցնում էր Շիրակի դատախազի տեղակալի պաշտոնը: Նա հանդիսանում է ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանի ընկերը։

Factor.am-ն այս սպասվող նշանակման մասին գրել էր դեռ մաիսի 13-ին: Արթուր Պողոսյանը մեզ հետ զրույցում այդ օրը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր տեղեկությունը:

Փաստորեն Արգիշտի Քյարամյանը շարունակում է իր մտերիմներին պաշտոնների տեղավորելու գործելաոճը։

Մենք դեռ նախորդ տարի գրել էինք, որ նա իր սանիկին՝ Արթուր Նահապետյանին, որը կրկին Շիրակում դատախազի տեղակալ է եղել, ՊՎԾ-ում պաշտոնի է նշանակել:

Այս տեղեկությունը, ի դեպ, Քյարամյանը չէր հերքել:

Ի դեպ, այսօր գրել էինք, որ քննչական դեպարտամենտի արդեն նախկին պետ Արթուր Աղաջանյանը աշխատանքից ազատվելու դիմում գրել է մայիսի 5-ին։ Սա այն նույն օրն է, երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Նարեկ Կիրակոսյան